Հայաստանի իշխանությունները նոր մոդուլային ատոմակայանի կառուցումը նախընտրում են պատվիրակել Ֆրանսիային, բայց ամերիկյան վարկային միջոցներով, հայտնել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ Փարիզում Միջուկային էներգիայի գագաթնաժողովին մասնակցող Փաշինյանը քննարկել է այդ հարցերը Ֆրանսիայի նախագահի հետ, թեև պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա։
Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի, ինչը, իշխանությունների պնդմամբ, ավելի լավ է համապատասխանում էլեկտրացանցերի կարիքներին:
Ֆրանսիայում մարտի 10-ին կայացած Միջուկային էներգիայի համաժողովին Փաշինյանը նշել էր, որ այս տեխնոլոգիան պահանջում է շինարարական կարճ ժամկետներ և թույլ է տալիս ընդլայնել հզորությունը:
Չնայած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր քաղաքացիական միջուկային համագործակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին, սակայն ըստ թերթի՝ ՀՀ իշխանությունները հակված չեն ամերիկյան տարբերակին։ Դա պայմանավորված է նախագծի բարձր արժեքով և նմանատիպ ռեակտորների շահագործման հարցում ամերիկյան կողմի փորձի բացակայությամբ:
Armenia Today
