Ադրբեջանը ռազմական նշանակության արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը։
Նրա խոսքով՝ պաշտպանության և անվտանգության բյուջետային ծախսերը 2025 թվականին աճել են 23%-ով։
«2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմել են 8,1 միլիարդ մանաթ (2024 թվականի համեմատ 1,5 միլիարդ մանաթով կամ 23%-ով ավելի)»,- հավելել է նա։
News.am
