ՌԴ Տյումեն քաղաքի մարտի 15-ին տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է շուրջ 1000 մարդ:
«Тюменская область сегодня» պորտալի փոխանցմամբ, հավաքվածներն իրենց բողոքն են արտահայտել ՀՀ-ում հոգևորականների և եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող գործողությունների դեմ։
«Առանձնակի մտահոգություն են առաջացրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հնարավոր ձերբակալության, ինչպես նաև նրա աջակից քաղաքացիների կալանավորման մասին տեղեկությունները», – փոխանցել է պորտալը:
Նշվում է, որ ակցիայի ընթացքում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Armenia Today
