«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե հունիսի 7-ին իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։
«Պատերազմ չի լինելու, քանի որ սեպտեմբերին չի լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ին սպառնում են 2 մարդ՝ Փաշինյանն ու Ալիևը»,- ասաց Կարապետյանը հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում։
Նա խոսեց նաև Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում կեղծ դատավարության ընթացքում ցմահ դատապարտված գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին։ Նշեց, որ Վարդանյանն իր հարազատ ընկերն է։
«Ռուբեն Վարդանյանի հետ մենք լուրջ ընդհանրություն ունենք։ Պետք չէ անհանգստանալ, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է։ Ձևավորելով կառավարություն՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նաև ասաց, որ վստահ է՝ բոլոր գերիների վերադարձը կարող է ապահովել միայն իրենց ուժը՝ օգտագործելով միջազգային լուրջ հնարավորությունները։
Sputnik Արմենիա
