ՌԴ-ում մեկ օրում վարակի 954 նոր դեպք է գրանցվել

Ապրիլի 6-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 954 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Հիվանդաների ընդհանուր քանակը հասել է 6343-ի։ Դեպքեր են գրանցվել 85 շրջանից 80-ում, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում մեկ օրում 591 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասել է 4484։ Նոր դեպքերի մոտ 85 տոկոսը մինչև 85 տարեկան մարդկանց մոտ է։ Հիվանդությունը հայտնաբերվել է նաև մոսկվաբնակ 30 երեխայի մոտ։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 406 մարդ։ Մահվան 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 47-ի։

Հիվանդության դեպքերի քանակով առաջինն են Մոսկվան (4894), Մոսկովյան շրջանը (387) և Սանկտ Պետերբուրգը (226)։

Մեկ օրում 954 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար, նախորդ ռեկորդային ցուցանիշն ապրիլի 2-ին էր գրանցվել, երբ 771 նոր դեպքի մասին էր հայտարարվել, տեղեկացնում է PanARMENIAN.Net։