Ռիտա Սարգսյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

«Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից»,– գրված է հաղորդագրության մեջ։

ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը: