Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. «ՌԵՔՎԻԵՄ 4․ ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԽԱԲՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ԹԱԼԱՆԻ ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ժողովրդի ու Նիկոլի միջև արդեն կա արյուն, որը նա թափել է Նիկոլը թափել է ժողովրդի արյունը։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի «Ռեքվիեմ 4 ժողովուրդ» վերնագրով տեսաուղերձում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

 


«Այսօր մենք խոսելու ենք ամենանուրբ, ամենադժվար և ամենասուրբ թեմայի շուրջ, մենք խոսելու ենք ժողովրդի մասին։ Ես ստացել եմ հազարավոր նամակներ, որոնցում մարդիկ ապշած ու զարմացած հարցնում են՝ ինչո՞ւ ժողովուրդը միացավ Նիկոլին, ինչո՞ւ մարդիկ հազարներով քայլեցին մինչև Եռաբլուր։ Ես անկեղծորեն զարմացած եմ, որ դուք նայում եք ու չեք տեսնում, որովհետև Նիկոլը մենակ էր, Նիկոլը բացարձակ ժողովրդի հետ չէր։ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին տականք կիսամարդիկ, այդ մարդկանց միակ դրդիչ ուժը վախն է։

Նրանք գիտեն, որ հենց կորցնեն իշխանությունը, իրենց սպասում է դատարան կամ ավելի վատ բան։ Հետևաբար չունենալով սրբություն և կորցնելու ոչինչ, նրանք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց առաջնորդի հետ միասին, պատրաստ են քայլել գերեզմանների վրայով, միայն թե մեկ օրով երկարաձգեն իրենց վերջը։ Երկրորդ շարքում աշխատողներն են՝ պետական ծառայողները, մասնավոր բիզնեսներում ախատող մարդիկ, նրանց, ում աշխատանք տվողներն ստրուկի պես ուղարկել են Նիկոլի մեղքը կիսելու։ Ես չեմ խոսում նրանց մարդկային արժանապատվության մասին, ես դրա իրավունքը չունեմ, որովհետև նրանք ընտրեցին վախենալն ու խայտառակ լինելը։ Աստված նրանց հետ։ Դրանք մոտավորապես 1-2 հազար էին։ Մոտ 5 հազարը ուժայիններն էին ես ցուցակներով ունեմ այն զինվորականների, ռազմական ոստիկանների անունները, որոնք աշխարհիկի հագուստով քայլում էին։ Թողնելով սահմաններն անպաշտպան, մասնակցում էիք թափորի, բայց ինչևիցե, դուք ժողովուրդ չեք։ Եվ երրորդ խումբը, նրանք մարդիկ են, որոնք կույր են կուրացած ատելությունից և կուրացած անարդարությունից։ Մարդիկ են, որոնք որոշել են մինչև վերջ խորտակվել։ Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել։ Ես տեսել եմ ամբոխ, տեսել եմ վախկոտ մարդիկ, ստրուկներ և ես տեսել եմ արյունոտ մարդասպաններ»,- նշել է դիվանագետը։

Միքայել Մինասյանի խոսքով՝ այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։

«Նիկոլը գնաց այնտեղ ու խայտառակ եղավ, Նիկոլը ցույց տվեց իր իրական էությունը Նիկոլը բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք են, որոնք չէին հասկանում, թե ինչով են արժանացել այդ «պատվին»։ Որ տականք մարդասպանները թատրոն խաղան քայլելով։ Մեր ժողովուրդն այնտեղ չէր գոռում «Նիկոլ վարչապետ», այլ ժողովրդի կեղտը, ժողովուրդը թքում ու մրում էր, իսկ Նիկոլը պաշտպանվում էր անձրևանոցներով ու թիկնազորով։ Տարբերություն կա ժողովրդի և ժողովրդի միջև։ Եվ հերիք է բոլոր մեղքերը գցել ժողովրդի վրա։ Կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր։ Ժողովուրդը միացել էր Նիկոլին, որովհետև հավատում էր, որ լավ է ապրելու։ Բոլորն իրավունք ունեն դա անելու։ Բոլորը, բոլորսս իրավունք ունենք սխալվելու։ Կրկնում եմ՝ կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են։ Ժողովրդի ու Նիկոլի միջև արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլըթափել է ժողովրդի արյունը», ասել է Միքայել Մինասյանը։

«Ժողովրդի մասին ես ընդհանրապես դեմ եմ ժողովուրդ եզրույթը 21-րդ դարում օգտագործելուն։ 21-րդ դարում, երբ մենք գիտենք մարդկանց անուններով, երբ սոցցանցերի այսպիսի զարգացածության պայմաններում կարող ենք տեսնել, թե ով է ժողովուրդը, ժողովուրդն ունի անուն-ազգանուն։ Մենք գիտենք տիկին Անահիտին Տյումենից, տիկին Վրեժուհուն Լոս Անջելեսից, Հասմիկին ու Գևորգին Երևանից, բայց նրանք ժողովուրդ չեն, նրանք ունեն կոնկրետ անուն-ազգանուններ։ Եկեք պայմանավորվենք մի բան, որ ժողովուրդ եզրույթն օգտագործում ենք, երբ չգիտենք ովքեր են, իսկ ամոթի ու արյան թափորն ունի անուններ, ամեն ինչ ձայնագրված է, և օրինակ Թուրքիայի գործակալին, որը քայլում էր ու չէր կարողանում խոսել հայերեն։ Ժողովուրդը կարող է սխալվել, օրինակ, երբ ընտրում է Ադոլֆ Հիտլերին, որովհետև միայն հայ մարդիկ չէ, որ սխալվում են, մարդիկ ընտրեցին գերմանական գործակալ Լենինին, որը եկավ ու ստորագրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, զիջելով հաղթանակած Ռուսաստանի հողերի զգալի մասը Գերմանիային։ Մարդիկ շատ անգամ են սխալվել, և ամենահիմնական սխալը Հիսուս Քրիստոսի խաչելությունն է, երբ ժողովուրդը խաչեց նրան, ազատություն տալով Բարաբային։ Հիսուսին Պիղատոսի մոտ չբերեցին դատելու համար, այլ սպանելու, որովհետև այն ժամանակվա օրենքներով հրեաները կարող էին դատել բոլորին ու պատժել՝ ինչպես ուզեն, բացի խաչելուց, որովհետև մահվամբ պատժելը Հռոմեական կայսրության իրավասությունն էր։

Պիղատոսն ամեն կերպ փորձեց խուսափել այդ որոշումից, հասկանալով, որ այդ մարդն անմեղ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պիղատոսն առաջարկեց՝ ազատել Հիսուսին կամ մարդասպան Բարաբային, որն, ըստ Կտակարանի, նույնիսկ թալանչի էր, քահանայապետերը, հիմնվելով ժողովդի կարծիքի վրա, ասացին՝ ազատել Բարաբային և խաչել Հիսուսին։ Երրորդ անգամ Պիղատոսը դիմեց ժողովրդին՝ ասելով, ես լվանում եմ իմ ձեռքերն այս արյունից, այս արյան պատասխանատուն դուք եք, և ժողովուրդը գոռում է՝ խաչել Հիսուսին, և ավելացնում՝ մենք կկրենք այդ արյան պատասխանատվությունը, մենք և մեր որդիները (Մատթեոս 25, 27)։ Եվ այդպես էլ եղավ։ Ինձ համար քրիստոնեության ամենադաժան էջը սա է։ Մեղավո՞ր էր ժողովուրդը, ոչ, որովհետև ժողովուրդը դրդված էր իր ղեկավարների ատելությունից, չարությունից, նախանձից, և որոշումը կայացրել էր չարությունից, նախանձից և, ամենակարևորը՝ ատելությունից։ Սխա՞լ էր ժողովուրդը, միանշանակ՝ այո, մեղավո՞ր էր՝ ոչ, պատժվե՞ց, ցավոք՝ այո»։

News.am