ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է SWIFT ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արդշինբանկը զգալիորեն նվազեցրել է ֆիզիկական անձ հաճախորդների ռուսական ռուբլով դեպի ՌԴ SWIFT փոխանցումների սակագինը: Այն սահմանվել է ընդամենը 2500 ՀՀ դրամ անկախ փոխանցման գումարի մեծությունից, նախկին 5,000-30,000 դրամի փոխարեն:

Ինչպես նշում են Արդշինբանկում, սակագների փոփոխության նպատակն է առաջարկել մատչելի փոխանցումներ ՌԴ բանկերի հաճախորդների քարտային կամ բանկային հաշիվներին առանց սահմանափակելու փոխանցվող գումարի մեծությունը: Փոխանցումն իրականացվում է արագ, ապահով, այժմ նաև՝ իջեցված սակագնով: Հնարավոր է նաև կատարել փոխանցում առանց հաշիվ բացելու, ինչպես նաև այլ արժույթներով՝ դոլարով և եվրոյով սկսած 4000 ՀՀ դրամ միջնորդավճարից:

Հիշեցնենք, որ Արդշինբանկն ունի Հայաստանում ամենալայն մասնաճյուղային ցանցերից մեկը` 60 մասնաճյուղ: Բանկի գործընկերները միջազգային դրամական փոխանցումների խոշորագույն համակարգերն են և աշխարհի առաջատար բանկերը: 2020 թվականին Արդշինբանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance և Euromoney ամսագրերի: Global Finance-ը Արդշինբանկը ճանաչեց 2020 թ.-ի Հայաստանի ամենահուսալի բանկ, իսկ Financial Times- ի The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես «2020 թվականի տարվա գործարք» Եվրոպայում:

Основная тема:
Теги: