Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ. ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ Է ԱԶԴԱՐԱՐԵԼ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.

«Քաղաքացիական պատերազմը երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի հետևանքով տարբեր քաղաքական, սոցիալական, էթնիկ և (կամ) այլ խմբերի միջև զինված առճակատումն է։

Հայաստանում հետհեղափոխական ճգնաժամը հասցրել է երկրի տնտեսության քայքայմանը, հասարակության ազգային, սոցիալական, գաղափարական և քաղաքական խորը պառակտմանը և որպես հետևանք՝ անտանելի ատելության մթնոլորտի ձևավորմանը:

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում բոլոր նախադրյալները ստեղծված են քաղաքացիական պատերազմ հրահրելու համար, կասեմ ավելին՝ այն վաղուց սկսվել էր և գտնվում է "հիբրիդային" փուլում:

Կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտնի քաղաքական գործիչը, փաստորեն, իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել, այն է՝ մտադրությունը և պատրաստակամությունը բացահայտ և անհամաչափ բռնի ուժ գործադրել իրեց հետ անհամաձայն հայրենակիցների նկատմամբ։

Հ.Գ. Արձանագրենք նաև, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է անկախ ամեն ինչից. «Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում»…

Այնպես որ՝ յուրաքանչյուրը, մանավանդ՝ քաղաքական գործիչները հայտարարություններ անելուց առաջ արժե մտածեն հետևանքների մասին»։

Panorama.am