«ՇԻՎԱՐԱԾ» ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ

Փաշինյանը հարցազրույց տվեց 1in.am կայքին։ Ցուցանշական է արդեն իսկ այն, որ տվեց բնավ ոչ հեռուստաալիքներից որևէ մեկին։ Նույնիսկ ոչ Հանրայինին, այսինքն Պետական հեռուստատեսությանը։ Ուրեմն վստահ չէ, որ Պետրոսն էլ, նույնիսկ հավատարիմ Պետրոսը անհարմար հարցեր չի տա իրեն ուղիղ եթերում։ Դրա համար էլ գնաց իր այն իբր ընդդիմախոսների մոտ, որոնք քննադատում են իրեն ոչ թե ակնհայտ ձախողումների, այլ «նախկինների» նկատմամբ չափազանց «թավշե» վերաբերմունքի և ոչ բավարար արևմտամետ թեքվածքի համար։

ՆԱ ԳՆԱՑ ԻՐ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏՆԻ ԿԱՅՔ։ Չէ՞ որ դա ամենահարմար վայրն է՝ ասելու, թե ՀՀ ԶՈՒսպառազինված է անգործունակ «Իսկանդերներով»՝ «80-ականների զենքով»... Այստեղ ամեն ինչ պարզ է. գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանն արդեն հիշեցրել է Փաշինյանին, թե ինչն է միշտ խանգարում վատ պարողին։

Դե ինչ, 1in.am կայքին Փաշինյանի տված հարցազրույցը ավելորդ վկայությունն է այն բանի, որ օղակը սեղմվում է։ Թեև վարչապետը կրկին զարմացրեց։ Ո՞ւր են կորել «ֆյուրեր» ոճի նրա հանրահայտ հիստերիաները։ Հայտնի չէ, թե ուր են կորել նաև ընդդիմախոսներին պատերին ծեփելու նրա կոչերը, ասֆալտին փռելու պահանջները։ Փուքսը թողած Փաշինյանը խոսում է այն մասին, որ ոստիկանությունը, պարզվում է, պետք է գործի օրենքով... Իրո՞ք, ի՜նչ ես ասում։ Ավաղ, շատ թանկ վճարեց հասարակությանը Փաշինյանի առած դասերի դիմաց։

Ճիշտ է, երկիրը հարվածի տակ չդնելու դասը սերտել Փաշինյանին դեռ չի հաջողվել։ Այստեղ, դատելով ամենից, ամեն ինչ ձախողված է վերջնականապես ու անդառնալիորեն։ Քանզի Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը միանգամայն հարմարավետ էր զգում իրեն նաև նախկին իշխանությունների օրոք, Փաշինյանը հայտնեց, թե նախքան իր իշխանության գալը Հայաստանում աշխատող միակ ինստիտուտը եղել է... համակարգային կոռուպցիան։ Եվ, ասում է Փաշինյանը, խնդիրն այն է, որ երբ իրենք քայլեցին հասան իշխանության, «մնացին շիվարած». համակարգային կոռուպցիան ոչնչացրել են, իսկ արդյունքում՝ պարզել, որ երկրում ուրիշ ոչինչ չի աշխատում։ Այդպես էլ «շիվարած» կանգնել են։

Բառեր չկան: Ավելի ճիշտ՝ բառեր կան, բայց դրանք հրապարակավ արտաբերելն անհնար է։ Այսինքն երկրի խնդիրները լուծելու իր անկարողությունն ու իր կադրերի ապիկարությունը նա արդարացնում է նրանով, թե իրենք ոչնչացրել են համակարգային կոռուպցիան, իսկ ոչնչացնելուց հետո՝ «շիվարել»։ Ճիվա՛ղ։ Սա, ի դեպ, ամենևին էլ վիրավորանք չէ, այլ բացառապես քաղաքական-հրապարակախոսական գնահատական, Փաշինյանի լեզվով ասած։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿԵԼ «ԻՆՔՆՕՐԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ»։ Պատասխանելով իր հրաժարականի պահանջի մասին հարցին՝ նա ասում է. «Դե հա, այդ նույն ուժերը և՛ մինչև պատերազմն են պահանջել իմ հրաժարականը, և՛ հիմա պահանջում են ...»։ Եվ ի՞նչ։ Կշտամբելու ի՞նչ կա այստեղ։ Այո, մինչև պատերազմը պահանջում էին քո հրաժարականը և ասում, որ փլուզում ես երկիրը։ Հիմա ասում ենք՝ ահա և հասցրեցիր փլուզման, ինչպես որ զգուշացնում էինք։ Կյանքը, հաստատեց, որ իրավացի էինք, դրա համար էլ գնալով ավելի մեծ թվով մարդիկ են միանում հրաժարականի պահանջին:

Շիվարած վարչապետ՝ անհասկանալի և բացարձակ անհայտ շիվարած կադրերով, որոնք մերթ մոռանում են ցուցանմուշներ տանել սպառազինությունների միջազգային ցուցահանդես, մերթ օդանավ կորցնում, մերթ մոռանում անտառներում գտնվող իրենց զինվորների մասին և մինչ օրս չեն վերադարձրել բոլոր գերիներին... Ո՞ւմ եք դուք պետք՝ «համակարգային կոռուպցիային հաղթած» այդպիսի շիվարածներդ, ա՛յ կապիտուլյանտ։

Основная тема:
Теги: