Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են Ազատության հրապարակում

Հայրենիքի ցավով ցավացող, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են Ազատության հրապարակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հոգեան Միհրդատ Մադաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՎԵՐ ԿԱՑ... ԱՐԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ... ԱՅՍՕՐ... ՀԻՄԱ...

Այս օրհասական պահին կարծում եմ որ ոչ մի ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅ իրավունք չունի մնալ տանը և դիտորդի դեր ընդունել։ Բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափելու են լինել Ազատության հրապարակում, ովքեր՝ «աշխատանքի են», կամ ուղղակի որոշել են կողքից դիտել, համարելու եմ, որ ուզում են որ խնդիրը լուծվի իմ ընկերոջ կամ երեխայի արյան գնով, ու ոչ մի կերպ չեմ տարբերակելու ԴԱՎԱՃԱՆ ՆԻԿՈԼԻՑ։

«Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին, ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում, մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը» Հայրենիքի փրկության շարժում:

P.S. Խնդրում եմ բոլոր մտահոգ մարդկանց արագ տարածել այս կոչը»:

News.am