ԿՐԻՊՏՈԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԷՐԱՏՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈԼՈՏ ՀՈՎՈ

Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան ստատուսի տակ Կոլոտ Հովո մականունով կատակերգակ դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը, որը փոթորիկ բարձրացրեց սոցցանցերում, ամենևին էլ զուտ անձնական կարծիքի արտահայտում չէր, այլ հերթական քայլ՝ հայտնի նախագծի իրականացման գործում։ Նման եզրակացության են հանգել Ֆեյսբուքի բազում ողջամիտ օգտատերեր, և դրան անհնար է չհամաձայնել։ Ընդ որում հստակ նշմարվում են ոչ միայն Հայաստանի համար արատավոր ու կործանարար շղթայի օղակները, այլև դրա նպատակները. ինչպես բացահայտ, այնպես էլ սքողված։

Նույնքան ակնհայտ է, որ շղթայի սկիզբը դրվել է 2018 թվականի աշնանը, Երբ Փաշինյան-Հակոբյան զույգը ձեռնամուխ եղավ այն դիվական ծրագրի իրականացմանը, որի համար նրանց խցկեցին վարչապետի նստավայր ու կառավարական առանձնատուն։ Հիշո՞ւմ եք «Կանայք հանուն խաղաղության» քաղցրումեղցր նախագծի պատմությունը, որի շրջանակներում Աննա-Էրատո Հակոբյանը անգիր արած մի քանի սրտաճմլիկ ճառեր արտասանեց զինվորական դժնի բախտի և մայրական արցունքների մասին։ Ու կոչ արեց «կանացի զարդեր ձուլել փամփուշտներից», նախագծին մասնակցելու հրավիրելով նաև ադրբեջանցի մայրերին, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

Հետագայում նախագիծը մի տեսակ մարեց, ադրբեջանցի մայրերը, հավանություն չստանալով վերևից, անտեսեցին հրավերը, ինքը՝ Հակոբյանը, անմիջապես մոռացավ «փամփուշտներից ձուլած» կոպիտ զարդերի մասին՝ նախընտրելով բրենդային թանկարժեք արդուզարդը։ Ավելի վաղ հնչեցրած սրբապիղծ հայտարարությունը, թե «հայ զինվորները զոհվել են հանուն ոչնչի», սահուն կերպով տեղավորվում էր կեղծ «խաղաղասիրության» շրջանակներում, ճիշտ ինչպեսև Մեհրիբան Ալիևային «Արցախում թեյ խմելու» հրավիրելը: Իսկ ուղիղ 2 տարի անց ողջ այդ անշնորհք գավառական ներկայացումը միանգամայն այլ իմաստ ստացավ, իսկ դրա առանձին արարվածները կազմեցին դավաճանության, երեսպաշտության, գռեհկության, մտացածին «խաղաղության» տրամաբանական շղթա՝ Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարման և Ալիևի ու Էրդողանի քաղաքական պատվերների կատարման ստրկամիտ պատրաստակամության հաշվին…

Հասարակության մեջ հետևողականորեն ու նպատակաուղղված կերպով շրջանառում են մերձփաշինյանական տականքների արտահայտությունները, որոնք ցնցում են իրենց ծախվածությամբ։ Նազարյանը վրդովվում է ռևանշի և հայրենիքը վերադարձնելու հայ ժողովրդի ձգտումից, Բեղլոյանը Շուշին անվանում է թշնամու լեզվով ու հայտարարում «հայի համար ռևանշիզմի անընդունելիության մասին», Անդրեասյանը «ֆաշիստական գաղափարախոսություն» է անվանում Նժդեհի ուսմունքը... Մեկը մյուսի հետևից այդ ստորագույն դաշտում աչքի են ընկնում պատգամավորներ ու կառավարության անդամներ, որոնք առաջարկում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ուրախանալ թուրքական շուկաների և նավահանգիստների առաջիկա բացման առթիվ և ընդ որում զարմանքով չռում աչքերը, թե իբր՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։

Հարկ է նշել, որ ադրբեջանամետ քարոզչության մունետիկի դերի մեջ են ներքաշում նաև շարքային քաղաքացիներին, կա՛մ օգտվելով նրանց անգրագիտությունից, կամ պարզապես որոշակի վճարի դիմաց։ Հիշենք Փաշինյանի կողմնակիցների միտինգի ճղճղան կնոջը, որն ամենայն լրջությամբ հայտարարում էր, թե Շուշին հայկական քաղաք չէ։ Հետո որոշ տելեգրամ-ալիքներ հաղորդեցին, որ նա սպասուհի է աշխատում «հեղափոխության» և Փաշինյանի հովանավորներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի տանը։

Նման արտանետումներ արվում են մոտավորապես երեք շաբաթը կամ ամիսը մեկ, ընդ որում՝ չափազանց պրոֆեսիոնալ կերպով, այն հաշվարկով, որ վրդովմունքի փոթորիկ բարձրանա սոցցանցերում ու ԶԼՄ-ներում։ Այս անգամ փաշինյանական հետույքի տակ իր տեղն ապացուցելու հերթը դերասան Հովհաննես Ազոյանինն էր, որը, հարկ է նշել, նախկինում էլ բաց չի թողել դրա հարմար առիթը։ Պարզվեց, որ Կոլոտ Հովոն Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան էջի բաժանորդներից է։ Համենայն դեպս հենց այդ հարթակում էին նրան հանձնարարել հերթական զազրելի գրառումը կատարել՝ Ալիևայի ամուսնու լուսանկարի մեկնաբանության տեսքով, որը, դատելով սուլթանիկի ինքնագոհ կերպարանքից, արվել է Արցախի բռնազավթված տարածքներում։

«Վերջապես ինչ-որ խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին։ Թող այլևս երբեք պատերազմ չլինի»,- անգլերեն լեզվով հրճվալի գրել է «միստր կոլոտը» մի մարդու հասցեին, որի հրամանով ընդամենը չորս ամիս առաջ անխնա ռմբակոծում էին Արցախը, սպանում խաղաղ քաղաքացիներին ու հայ զինվորներին, փլուզում տաճարները, կտրում հայ ծերունիների գլուխը... Որի հրամանով ոչնչացվել են Հին Ջուղայի եզակի խաչքարները, որի հրամանով ճիվաղը Բուդապեշտում կտրեց հայ սպայի գլուխը, իսկ ադրբեջանական բանտերում առցանց ռեժիմով սպանում էին սահմանամերձ գյուղերից առևանգված ՀՀ քաղաքացիներին: Որի հրամանով այսօր էլ Բաքվի բանտերում տանջում ու նվաստացնում են հարյուրավոր հայ ռազմագերիների ու պատանդների, իսկ ինքն անձամբ բացահայտ ծաղրում է Ազոյանի կուռքին՝ Փաշինյանին, և լկտիաբար հայտարարում, թե Զանգեզուրը, Երևանն ու Սևանը նույնպես իր տարածքներն են…

Ահա թե ում է Կոլոտ Հովոն դիմում հարգալից «միստր» բառով, ցուցադրաբար ուրախանում, որ նա խաղաղվել է Արցախը բռնազավթելով։ Եվ փորձում քողարկել այդ սրբապղծությունը երեսպաշտ մտահոգությամբ, թե «պատերազմ չլինի»։ Այդ ամենը հայկական արյան, հայկական տարածքների, Արցախի և Հայաստանի հաշվին «խաղաղության» հանցավոր հայեցակարգի շրջանակներում է, որն առաջ քաշվեց Աննա-Էրատո Հակոբյանի կողմից և առանձնակի թափ հաղորդեց դիվական քարոզչությանն ու շինծու «խաղաղասիրության» արհեստական արմատավորմանը։ Նպատակն ընդ որում ծայրասինճան պարզ է ցանկացած մտածող մարդու համար. վերջ դնել ոչ միայն Արցախին, այլև բուն Հայաստանին, հայ ժողովրդի գոյությանը՝ պատմական հայրենիքի դեռեւս հայկական մնացած մասում:

Հասկանո՞ւմ է արդյոք դա Կոլոտ Հովոն: Անկասկա՛ծ, ինչպես որ կասկածից վեր է, որ և՛ Հակոբյանը, և՛ Նազարյանը, և՛ Բեղլոյանը, և՛ Անդրեասյանը իրենց հաշիվ են տալիս, թե ինչ են անում։ Նման պարադոքսի պատճառների մասին բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել, որոնցից մեկը Հայաստանում կրիպտոթուրքերի բնավ ոչ փոքրաթիվ խմբի առկայությունն է։ Ծպտյալ թուրքերի՝ եթե ոչ թե ծնունդով, ապա դաստիարակությամբ։ Հո իզուր չէին քառորդ դար շարունակ միլիոնավոր դոլարներ ծախսում տարատեսակ «խաղաղարար» նախագծերի վրա։ Հո իզուր չէին հայ երիտասարդներին տարիներ շարունակ համառորեն քարշ տալիս տարբեր կոնֆերանսների ու համաժողովների՝ լվանալով ուղեղներն ու գլուխը մտցնելով կուշտ փորի և մանկուրտի երջանկության գերակայության բանաձևը՝ Հայրենիքի կորստի և խղճի վաճառքի հաշվին։

Կա նաև, իհարկե, շատ ավելի պրոզաիկ պատճառ. կանխիկ փող։ Թե դրանցից որն է գործում Ազոյանի պարագայում՝ առանձնապես կարևոր չէ։ Քանի որ նա տվյալ դեպքում լոկ պտուտակ է, որին նետում են իր երեք (նույնիսկ ոչ երեսուն) արծաթը՝ մի քանի հազար հայ զինվորների փաստացի մարդասպանի կերպարանքով փսլինքախառը հրճվանք արտահայտելու համար։ Շատ ավելի կարևոր է, որ ահա այդպիսի կրիպտոթուրքերը ներսում հետևողականորեն տեղադրում են այն ականը, որը պայթելու է շատ ավելի մեծ աղետի տեսքով։ Եվ անում են դա գիտակցաբար, միտումնավոր ու առանց մի պահ անգամ վարանելու։

Ի դեպ, ամենևին էլ պատահական չէր ընտրված պահը հերթական «ռումբը» գցելու համար։ Այդ օրը՝ մարտի 16-ին, հանրության ուշադրությունը կենտրոնացած էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բռնկված աղմկալի սկանդալի վրա, որտեղից, ինչպես հայտնի է, ամբողջ 100 մլն դոլար է փոխանցվել պետական գանձարան ու գոլորշիացել։ Հետքերն, իբր, չեն կարողանում գտնել, որովհետև, ինչպես բացատրում է Նիկոլը, փողը «ծախսվել է բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա է ծախսվել»։ Դժվար է պատկերացնել նման բան, բայց կառավարությունն իսկապես հրաժարվում է հայտնել, թե ինչի վրա է ծախսվել ամբողջ 100 միլիոնը՝ պատերազմի սարսափելի օրերին հայության հավաքած հանգանակության գերակշիռ մասը։

Այս գործի բարոյական կողմն ու ընդհանրապես «Հայաստան» հիմնադրամի հետ կապված իրավիճակը առանձին խոսակցություն է։ Իսկ հիմա ընդգծենք, որ հենց այդ պահին է Կոլոտ Հովոն հրահանգ ստացել մեկնաբանություն թողնելու Ալիևայի էջում։ Կարևոր խնդիրներից ուշադրություն շեղելու այդ տեխնոլոգիան, իհարկե, նոր չէ։ Ավելին, իշխանությունները բազմիցս կիրառել են դա։ Եվ հասել իրենց նպատակին. նրանց տերերը նման կեղտոտ գործերում պրոֆեսիոնալներ են և անվրեպ հարվածում են մեր ամենացավոտ կետին։ Որպեսզի ցավն ավելի ուժգնանա։

Միայն թե, կարծում եմ, այս անգամ նրանք սխալվեցին հաշվարկներում. հիմնադրամի հետ կապված սկանդալը կոծկել չի հաջողվի։ Թե՛ Ազոյանի և գլխավորապես թե՛ Նիկոլի կարճ ուղեղները, հավանաբար, թույլ չեն տալիս նրանց գիտակցել, թե տվյալ դեպքում ինչի հետ գործ ունեն և որքան բան է միախառնված դրա մեջ։ Կոլոտը կարող է շարունակել հրապարակավ աղտեղություններ արտաթորել Մեհրիբանի էջում ՝ սողալով մարդակերի ու նրա երևանյան ոճրակցի առջև։ Եվ ստանալ հասարակական պարսավանքի իր բաժինը Հայրենիքի դավաճանության համար, քանզի հենց այդպես է կոչվում նույն այն «փամփուշտներից զարդեր ձուլելը», որ չարագուշակ ծանուցեց մադամ Էրատոն նույնքան չարագուշակ 2018-ի նոյեմբերին։ Չի՛ ստացվելու։