ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ 1990-Ի ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

Ընտրություններից հետո՝ դատեր ու բանտեր

«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել արտահերթ ընտրություններին, նման քաղաքական օրակարգ, նրա խոսքերով, գոյություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը փոփոխության ենթակա չէ և չի նախատեսում մասնակցություն արտահերթ ընտրություններին:

Մինասյանն այդուհանդերձ փաստեց, որ բնակչության ավելի քան 60%-ը դեմ չէ ընտրություններին, սակայն, ըստ նրա, այդ մարդիկ կոնկրետ քաղաքական նախասիրություններ չունեն: «Արտահերթ ընտրությունները միայն կխորացնեն քաղաքական ճգնաժամը Հայաստանում», - ընդգծեց նա:

Մինասյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերախմբագրած Ընտրական օրենսգրքում իշխանությունը նախատեսում է ներառել այն դրույթը, որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվում ռազմական և արտակարգ դրության պայմաններում: «Ինչո՞ւ են ԸՕ-ում ներառում այն, ինչն առանց այդ էլ ամրագրված է Սահմանադրությամբ»,- հարց հնչեցրեց Գերագույն մարմնի անդամը, որից հետո կարծիք հայտնեց, որ դա արվում է բնավ ոչ պատահականորեն, այլ ընտրությունների հնարավոր չեղարկման նկատառումով։ «Փաշինյանը ձգտում է խայտառակ պարտության ողջ մեղքը բարդել ժողովրդի վրա։ Նրանք, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ նրան, իր հետ կիսելու են պատասխանատվությունը պարտության, տարածքների կորստի և մարդկային զոհերի համար»,- ընդգծեց Մինասյանը։

Բոլորից կտրուկ արտահայտվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքերով՝ հողերի հանձնման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը խայտառակություն էր, իսկ է՛լ ավելի մեծ խայտառակություն դարձավ այն, որ պարտության մեղավորները 4 ամիս անց դեռ իշխանության ղեկին են և, վերջապես, ամենից անդառնալի խայտառակությունը կլինի ընդդիմության պարտությունը հունիսի 20-ի ընտրություններում: Իշխանության ղեկին Փաշինյանի վերարտադրումը, Իշխանյանի գնահատմամբ, հավասարազոր է պետականության գաղափարից հրաժարման ոչ միայն մտովի, այլև դե-ֆակտո։ Արտահերթ ընտրություններից հետո, ըստ իրավապաշտպանի կանխատեսումների, ընդդիմության գործիչներից շատերին սպասում են դատեր ու բանտեր:

Իրական ընդդիմությունը չի հաղթահարի անցողիկ շեմը

Ըստ Իշխանյանի կանխատեսումների, ընդդիմադիր ուժերից ոչ մեկը հնարավորություն չունի հաղթելու արտահերթ ընտրություններում։

Ավելին, նա համոզված է, որ իրական ընդդիմությունը չի հաղթահարի նույնիսկ անցողիկ շեմը, իսկ հաջորդ գումարման խորհրդարանում, նրա խոսքերով, կհայտնվեն միայն գրպանային ընդդիմության ներկայացուցիչները՝ ի դեմս Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցության և Արման Բաբաջանյանի («Հանուն հանրապետության») ու Արամ ԶավենիչիՀանրապետություն») կուսակցությունների դաշինքի։ Իշխանյանի վարկածով, Ընտրական օրենսգիրքն առաջիկա ընտրություններում ոչ մի դեր չի խաղալու, ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքելու խախտումներին, քանի որ գտնվում է վարչապետի անմիջական ենթակայության տակ, իսկ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելն անիմաստ է, քանզի դրա կազմում, ինչպես հայտնի է, գերիշխում են Փաշինյանի ներկայացուցիչները:

«Փաշինյանն ինձ հիշեցնում է թերթի խմբագրին՝ Մուսոլինի ազգանունով, որը 30-ականներին իշխանության եկավ Իտալիայում։ Նա հայտարարեց, որ իր ընկերներին ու մտերիմներին թույլատրված է ամեն ինչ, իսկ օրենքները գոյություն ունեն միայն իր թշնամիների համար»,- հայտարարեց Իշխանյանը: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով։ Նույնիսկ 1990-ի մայիսի 20-ի ընտրություններում, երբ պայքարն ընթանում էր կոմունիստների և ՀՀՇ-ի անդամների միջև, առավելությունն ըստ արդյունքների կոմունիստների կողմում էր։ Ուժերի վերաձևումը տեղի ունեցավ խորհրդարանի ներսում, արդյունքում 4-րդ փորձից հետո Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Տեր-Պետրոսյանը։

Առաջիկա ընտրությունները, Իշխանյանի կանխատեսմամբ, բացառություն չեն լինի. ընդդիմությանը չի հաջողվի վերցնել իշխանությունը։ Իրավապաշտպանը մատնանշեց, որ Հայաստանում, ինչպեսև այլ երկրներում, կա չքաղաքականացված մի որոշակի զանգված, որը բոլոր ժամանակներում ու ցանկացած պարագայում քվեարկում է իշխանության օգտին: «Պարզապես այլ երկրներում այդ ընտրազանգվածը չԷր քվեարկի խայտառակ պարտություն կրած իշխանության օգտին, իսկ մեզ մոտ կքվեարկի»,- ասաց Իշխանյանը:

Հանցագործության դասական օրինակ

«Նա կդիմի ամեն քայլի՝ ձայների ավելի քան 50% հավաքելու համար, իսկ ոստիկանությունը պարզապես չի նկատի խախտումները»,- ընդգծեց իրավապաշտպանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական մրցավազքի վերաբերյալ Փաշինյանի ծրագրերին։

Ցուցանշական է, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն օրերս հայտարարեց, որ չի վստահում Փաշինյանի նշանակած արտահերթ ընտրությունների ամսաթվին, և «Հայրենիք» կուսակցության օրակարգը համընկնում է Հայրենիքի փրկության շարժման օրակարգի հետ։ Հիշեցնեմ, որ Արթուր Վանեցյանի կուսակցությունը ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը հնչեցրեց ամսաթիվը. հունիսի 20։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն օրերս հայտարարեց, որ եթե ռազմական դրությունը ենթակա է չեղարկման՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ապա դրանից անմիջական հետևություն է բխում, որ ռազմական գործողությունների ավարտից հետո, որոնք, ի դեպ, ընթացել են բնավ ոչ Հայաստանի տարածքում, ռազմական դրությունը պահպանվել է ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներով։ Ռազմական դրության երկարաձգումն ուղղակիորեն կապված է իշխանության շահերի հետ։

Ղազարյանի կարծիքով, ակներև է հանցագործության դասական օրինակը։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը կարծիք հայտնեց նաև, որ վարչապետի կողմից արտահերթ ընտրությունների անցկացման օրվա հայտարարումը ռազմական դրության պայմաններում, երբ ընտրություններն արգելված են, «հանցագործություն է պետության դեմ» և «իշխանության զավթման կազմակերպված գործընթաց»:

Основная тема:
Теги: