Wargonzo. Պուտինը զրույց է ունեցել Քոչարյանի հետ նրա Մոսկվա այցելության ժամանակ

Պուտինը զրույց է ունեցել Քոչարյանի հետ նրա Մոսկվա այցելության ժամանակ: Այս մասին հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմում @wargonzo նախագծի աղբյուրները, տեղեկացնում է News.am:

«Մեր տեղեկություններով՝ Պուտինը և Քոչարյանը շփվել են հեռավար ռեժիմով (հակակորոնավիրուսային միջոցառումների պատճառով): Առաջիկայում հետևելու են պաշտոնական հաղորդումներ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Արցախում իրավիճակը և անվտանգության հարցեր: Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է մինչև «Առաջին ալիք» Վլադիմիր Պոզների մոտ գնալը: Հաշվի առնելով որոշակի հեռուստատեսային կոնյունկտուրան և դաշնային հեռուստատեսությունում նախագահի աշխատակազմի վարչության համակարգի տեղեկատվական օրակարգում իր՝ Պոզների կարգավիճակը, կարելի է հանգել եզրակացության, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ (Պոզները) Քոչարյանին իր մոտ է հրավիրել ոչ պատահականորեն: Թե որքան հստակորեն դա կանդրադառնա Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա անմիջապես Հայաստանում, հավանաբար, կտեսնենք մոտ ժամանակում»,- նշում է Wargonzo նախագծի Telegram ալիքը:

Telegram ալիքը նաև տեղադրել է ռուս լրագրող, ««Իզվեստիա»պարբերականի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովի Telegram-ի ձայնագրությունը՝ Վլադիմիր Պոզներին Ռոբերտ Քոչարյանի երեկված հարցազրույցի վերաբերյալ:

«Երեկ Ռոբերտ Քոչարյանը Պոզներին փայլուն հարցազրույց է տվել: Շատ խելացի էր պատասխանում լուրջ հարցերին: Երևում է, որ խելացի, բազմակողմանի, վճռական մարդ է:

Միակ բանը, որը սարսափելի չհավանեցի Քոչարյանի պատասխանն էր Պոզների վերջին հարցին:

- Եթե հանդիպեք Բարձրյալին, ի՞նչ կասեք նրան:

- Ես նրան կհարցնեի՝ ինչո՞ւ է ամբողջ կյանքում ինձ ամրության փորձության ենթարկել»,- նշում է Արամ Գաբրելյանովը: