Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՌԱՅԼԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարևոր փաստ է վերահաստատել։

Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.

1. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։

2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։

3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձև։

Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր և հայանպաստ, մինչև դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր...

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ