Բելգիայի ԱԳՆ-ն դրամաշնորհ կտրամադրի անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով

Բելգիայի արտաքին գործերի նախարարության որոշմամբ, դրամաշնորհ է հատկացվելու «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»՝ արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։ Այս մասին News.am-տեղեկանում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին է հաստատել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:

ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։