Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՕՆԻԿՆ ՈՒ ՏԻՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ՆԻԿՈԼՆ ԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆՈՎ ՊԱՐՏՔ Է

Բոլորս գիտենք, որ Նիկոլը պաթոլոգիկ սուտասան է։

Բոլորս գիտենք, որ Նիկոլը ցինիկ դեմագոգ է, երեսպաշտ, խաբեբա։

Իմանալով հանդերձ շարունակում ենք իր ամեն ասածը քննարկել, ճիշտ ու սխալ փնտրել, փորձել հասկանալ, թե ինչ նկատի ուներ այս կամ այն ապուշությունը դուրս տալիս։

Թե բա. «Աաաա, տեսե՛ք, էլի Նիկոլին ստի վրա բռնեցինք»։ Նե մոժետ բիծ, գոսպոդա։ Առը հա քեզ աշխարհացունց բացահայտում։

Թարգեք, էլի։

* * *

Մեկ կարևոր բան, այնուամենայնիվ, կա...

Նոյեմբերի 10-ին Նիկոլի կաշին Օնիկ Գասպարյանը փրկեց։

Սոտքի հանքի հանձնելիս Տիրան Խաչատրյանն էր դուրս եկել դաշտ ու Նիկոլի հետույքը պահում։

Ոմանց թվում է, թե իրենք Նիկոլին պահելով կարող են նիկոլապետությունում ապագա ունենալ և լավ դասավորվել։ Օնիկին ու Տիրանին էլ էր այդպես թվում։

Չեն հասկանում, որ դրանով իրենք իրենց գրանցում են Նիկոլի թիրախների ցուցակում։ Որովհետև Նիկոլն ատում է բոլոր նրանց, ում ինչ-որ բանով պարտք է։

Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ