Խաղաղապահներն օգնել են վերականգնել էլեկտրամատակարարումը Մարտունիում
Ռուս խաղաղապահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին մարդասիրական օգնության ակցիա են իրականացրել ԼՂՀ Մարտունու շրջանի շրջկենտրոնի վարչակազմում և երկու դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակցիայի ընթացքում խաղաղապահները շրջանում վարչակազմի ներկայացուցիչներին են փոխանցել էլեկտրականության խափանումների հետ կապված անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ։
«Այսօր ակցիա է իրականացվել, որի շրջանակում Մարտունու շրջանի վարչակազմին է տրամադրվել Մարտունիում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ են եղել։ Այսօր այդ խնդիրը կլուծվի», – հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Բացի այդ, շրջկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցի ընթացքում խաղաղապահները կրթական հաստատությունների բուժկաբինետներ են փոխանցել բժշկական պարագաներ և դեղորայք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։