88 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 643

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 88-ով և դարձել 223 643: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 950 մարդ (-33), կատարվել է 1 122 295 թեստավորում (+3 542), առողջացել են վարակվածներից 215 118-ը (+120): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում նույնն է մնացել` 4 482։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 093, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։