ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մայրաքաղաքում արտահերթ ընտրությունների համար մեծ գումարներ կծախսվեն

Չենք կրկնի Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի (Կարգին Հայկոյի) միջև հարաբերությունների սրման պատճառները, որոնք բազմիցս շարադրել ենք նախորդ հրապարակումներում, կնշենք միայն, որ այդ սրացումը զուտ անձնական բնույթ է կրում, և մայրաքաղաքային տնտեսության հետ, որով ոչ ոք չի զբաղվում, անմիջական կապ չունի։

Մինչեվ վերջերս Մարությանը չէր ցանկանում հրաժարական տալ՝ հուսալով, որ Փաշինյանի կուսակցությունը կպարտվի արտահերթ ընտրություններում, սակայն կուսակցությունն ընտրություններում հաղթեց, և հիմա, եթե Մարությանը չցանկանա հոժարակամ հրաժարական տալ, ապա Փաշինյանը կոմպրոմատ կգործարկի քաղաքապետի դեմ, ընդ որում Կարգին Հայկոյին քիչ չի թվա: Բանը կարող է ավարտվել կոռուպցիոն աղմկահարույց սկանդալով, ուստի Հայկոն գիտի, որ ավելի լավ է հոժար կամքով հեռանա։

Նման իրավիճակը նախատեսված է օրենքով. քաղաքապետի հրաժարականի դեպքում համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ է ընտրում մեկ ուրիշին։ Դրա համար բնավ պարտադիր չէ արտահերթ ընտրություններ անցկացնել, մանավանդ որ Երևանում է ապրում երկրի բնակչության առնվազն կեսը, և մայրաքաղաքային ընտրությունների համար մեծ գումարներ կպահանջվեն։ Արտահերթ համապետական ընտրություններից հետո մայրաքաղաքի արտահերթ ընտրությունները լրացուցիչ բեռ կդառնան պետբյուջեի վրա։ Այդուհանդերձ իշխանությունը ստիպված է մայրաքաղաքային արտահերթ ընտրություններ անցկացնել արդեն այս աշնանը, երբ կավարտվի կառավարության և խորհրդարանական կառույցների ձևավորումը։

Ինչո՞ւ։ Որովհետև իրենց չեղած խելքի պատճառով խորհրդի ներկայիս կազմում չկա այլընտրանքային կերպար. այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի ավագանիում մեծամասնության խմբակցության անդամների մտավոր մակարդակը բացառում է այլընտրանքային կերպարի որոնումները քաղաքապետի պաշտոնի համար։ Այո, պարոնայք, շոումեն Հայկոն ամենախելացին է նրանց մեջ, իսկ խորհրդի ընդդիմադիր անդամների շարքերում նրան փոխարինող փնտրել Նիկոլը չի ուզում, քաղաքապետի պաշտոնն արդեն խոստացված է։ Բայց այ ո՞ւմ։

Ավինյան, թե՞ Սուքիասյան

Ընտրություններից առաջ մեծամասնության խմբակցությունը պայմանականորեն բաժանվեց մարությանական մասի և Տիգրան Ավինյանի կողմնակիցների։ Վերջինս չառաջադրվեց խորհրդարանում, ինչից շատերը եզրահանգում արեցին, որ Ավինյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Երևանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում։

Ըստ այլ լուրերի, այդ կարգավիճակում է լինելու Խաչատուր Սուքիասյանը (թիվ 5-ը՝ արտահերթ ընտրություններում վարչապետի կուսակցության ցուցակումԻնչևէ, ժամանակը ցույց կտա, սակայն դատելով կառավարության շենքից տեղեկատվության արտահոսքից՝ արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա, և Մարությանի հրաժարականը ժամանակի հարց է։ Խոսքը այն ժամանակի մասին է, որը կպահանջի իշխանությանը մայրաքաղաքի վարչատարածքային բաժանման մեջ փոփոխություններ կատարելու համար, Երևանին միացնելով Փարաքարը կամ Արգավանդը։

Փաշինյանը չի հապաղի մայրաքաղաքային ընտրությունների անցկացման հարցում, որպեսզի ընդդիմությանը թույլ չտա ուշքի գալ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից։ Կապիտուլյանտի կուսակցությանը մեծ դժվարությամբ տրվեցին ձայները մայրաքաղաքում, ուստի նա ցանկանում է ցույց տալ, թե վայելում է երևանցիների վստահությունը։ Հետաքրքիր է, թե ում կառաջադրի քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունը։ Եթե ընդդիմությունը միավորվի և միասնական թեկնածու առաջադրի, ապա հաղթելու որոշակի հնարավորություն կունենա։ Եթե մայրաքաղաքը գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, ապա դա նոր թափ կհաղորդի կապիտուլյանտի հրաժարականի պահանջով պայքարին։

Հարցը դեռ չի քննարկվել, սակայն մեր աղբյուրները չբացառեցին, որ ընդդիմությունը կբոյկոտի մայրաքաղաքային ընտրությունները։ Չեմ կարծում, թե դա ճիշտ որոշում կլինի, իսկ եթե հանգամանքների բերումով հաջողվի հետաձգել այդ ընտրությունները մինչև գարուն, ապա քվեարկության ելքը դժվար թե լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի օգտին։ Ընդդիմությունը չպետք է անտեսի երկրի կեսը նվաճելու հնարավորությունը, մանավանդ երբ նման հնարավորությունը միանգամայն իրական է թվում, չնայած այն բանին, որ մայրաքաղաքում է կենտրոնացած իշխանության ողջ վարչական ռեսուրսը:

Եվ էլի մի բան. գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս տված հարցազրույցն ակներևաբար ցույց տվեց, որ Հայկոյի հեռացման հարցն արդեն լուծված է։ Հարությունյանն ասաց, որ կուսակցությունը դեմ է Մարությանին։ Հետաքրքիր է, թե ինչպես է ներկայացվելու հրաժարականը։ Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից արդեն տեղեկատվություն Է արտահոսել այն մասին, որ Նիկոլն այնպիսի ոխ ունի Մարությանի դեմ, որ քաղաքապետի կամավոր հրաժարականը դժվար թե փրկի նրան քրեական հետապնդումից։

Основная тема:
Теги: