2021-07-07 13:29
Լրատվական գործակալություններ
Բաքվում շարունակվում է դատական ֆարսը
Բաքվում շարունակվում է դատական ֆարսը գերեվարված հայեր Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստին դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի ղեկավարությամբ ուսումնասիրվում են քրեական գործի «նյութերը»:
Մկրտչյանը և Խոսրովյանը մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ այն պատճառով, որ նրանք մասնակցել են ղարաբաղյան առաջին պատերազմին: Այդպես, Ադրբեջանը վրեժ է լուծում իր ձեռքն ընկած առաջին պատերազմի բոլոր իրական կամ ենթադրյալ մասնակիցներից, տեղեկացնում է News.am-ը: