ԵՐԲ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

XXI դարի առաջին տասնամյակում Հայաստանը ամենաուժեղ, ամենակենսունակ, ամենակայացած պետությունն էր Հարավային Կովկասում, հեղինակավոր խաղացող՝ միջազգային ասպարեզում: Թվում էր, թե իրականանում են Վազգեն Սարգսյանի խոսքերն այն մասին, որ XXI դարը մերն է լինելու... լավ է, որ Վազգեն Սարգսյանը չի տեսնում Հայաստանի ներկա օրը։ Չի տեսնում, մասնավորապես, նաև այն, թե ինչպես է իր հարազատ եղբայրը լպստում իր գործը կործանած մարդուն։ Ի դեպ, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլից մնացած մեծ կտորը հիմա «դուխով» գլխարկը կլիներ։

Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը պարտություն կրեց բռնապետական, կոռուպցիոն Ադրբեջանի հետ պատերազմում: Չնայած իր որդիների անձնազոհությանը։ Չնայած այն փաստին, որ ռազմական տեսանկյունից Հայաստանի և Արցախի վիճակը նախորդ տարվա սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների մեկնարկին շատ ավելի բարվոք էր, քան մեկնարկային պայմանները Ղարաբաղյան առաջին ազատամարտի սկսվելու պահին։

Իհարկե, կային բազմաթիվ կոնկրետ գործոններ, որոնք նպաստեցին պարտությանը, բայց գլխավորն այլ է. մենք չհասկացանք և չգնահատեցինք մեր նվաճումները։ Մեր ծայրահեղ հավակնություններով տարված՝ ցանկացանք կառուցել սեփական բաբելոնյան աշտարակ։ Իսկ դրա փոխարեն՝ երկու ցածրակարգ լրագրողներ կործանեցին երկիրը։ Սկզբում Նաիրի Հունանյան անունով չարացած ու մաքառող միջակությունը որոշեց զավթել իշխանությունն ահաբեկչությամբ։ Չստացվեց։ Ճանապարհին կանգնած էր Քոչարյանը։ Այդժամ լրագրողական մեկ այլ չարացած ու ագրեսիվ միջակություն՝ Նիկոլ Փաշինյանը, որոշեց գնալ այլ ճանապարհով։ Սկզբում նա նույնպես ձախողվեց, ճանապարհին կրկին կանգնած էր Քոչարյանը։ Բայց հետո հաջողվեց, ժողովրդի մեջ ատելություն սերմանելով պետություն կերտած էլիտայի նկատմամբ։ Այն ամենի վարկաբեկումով, ինչի շնորհիվ Հայաստանը թեկուզ ոչ հզոր, բայց միանգամայն կայացած երկիր էր։

Միայն երկրի բոլոր նվաճումների վարկաբեկմամբ կարող էր իշխանության գալ այնպիսի միջակություն, ինչպիսին Փաշինյանն ու առավել ևս նրա թիմն է։ Միջակություն, որը ոչ մի մեծ համազգային նպատակ իր առջև չի դրել ու չի դնում։ Միայն իշխանության պահպանում, ինչպիսին էլ դա լինի, ինչ գնով էլ լինի։ Քանզի դա հնարավորություն է տալիս միջակությանը վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենից բարձր են։

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք կորցնում ենք երկիրը։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նրանց, բայց միջակություն անվանել չհնարավոր չէ բացարձակապես։ Իսկ ահավասիկ՝ մաքառող ու չարացած միջակության իշխանավարման ընդամենը մի քանի տարի, և մենք վերածվեցինք «չմո» պետության. քանդելն ու կառուցելը շատ տարբեր բաներ են։

Ջոնաթան Սվիֆթը գրել է, որ լիլիպուտները երբեք իրենց առաջնորդ չեն ընտրի Գուլիվերին: Նրանք կընտրեն լիլիպուտի, որը կասի իրենց, թե լիլիպուտները հզոր ժողովուրդ են։

Անգլիացի գրողների խոսքերին պետք է մեծ հարգանքով վերաբերվել։ Հենց թեկուզ այն պատճառով, որ անգլիացիները մի այդպիսի ավանդույթ ունեն. նրանց դասականներից շատ-շատերը եղել են բրիտանական գահի գաղտնի ծառայության գերազանց սպաներ։ Քրիստոֆեր Մարլոու, Դանիել Դեֆո, Սոմերսեթ Մոեմ, Ալան Միլն, Գրեհեմ Գրին, Յան Ֆլեմինգ, Ջոն լե Կարե, Ստելլա Ռիմինգտոն ... Համաձայնեք, լավ ընկերախումբ է: Ուստի պատահական չէ, որ անգլիական հետախուզությունը լավագույններից մեկն է համարվում աշխարհում։ Եվ հաստատ մի գլուխը բարձր է ֆրանսիականից։

Ջոնաթան Սվիֆթը հետախույզ չի եղել։ Բայց ո՜վ գիտե, գուցե նրա վերոնշյալ խոսքերն են դարձել Հայաստանի կործանման ծրագրի մեկնակետը. հանրապետությունում ագրեսիվ միջակությանն իշխանության բերելու հատուկ մշակված ծրագրի։ Քանզի փառապանծ գործերի համար հարկավոր են պանծալի մարդիկ։ Ի տարբերություն 90-ականների սկզբի, այսօր այդպիսի մարդիկ մեզանում աղետալիորեն սակավաթիվ են։ Իսկ այ թշնամիներով շրջապատված պետությունը փլուզելու համար միջակության իշխանավարման մի քանի տարին միանգամայն բավական է։

Основная тема:
Теги: