Արմեն Աշոտյան․ Միջանցք լինելու է. «բազառն» այն է, թե ով է վերահսկելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջանցքային տրամաբանություն կա այլևս դրած՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 


«Այնտեղ 9-րդ կետում գրած է որ Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային ուղին վերահսկվելու է ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Այսինքն Հայաստանն արդեն զիջել է իր սուվերենության մի մասը այդ ճանապարհի վրա: Հետևաբար, երբ ասում են՝ միջանցք չի լինելու, ձեզ խաբում են: Միջանցք բոլոր դեպքերում լինելու է: Խնդիրն այլ տեղ է. այդ միջանցքը կառավարելու են, վերահսկելու են մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ուժերը, թե՞ ադրբեջանաթուրքական ուժերը: Միջանցք լինելու է, ով է վերահսկելու, սա է բազառը, մնացածը սուտ է»,-ասաց նա:

Աշոտյան անդրադարձավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե եթե միջանցքի խնդիրը փորձեն լուծել ուժով, Հայաստանի զինված ուժերը կդիմակայեն. «Տղերք, բա եթե մեր զինված ուժերը ձեր ղեկավարությամբ ունակ են ագրեսիա հետ մղել, բա ՀՀ սահմաններում Սև լճում, Սոթք-Խոզնավար հատվածներում չեք կարողանում մեր սահմանը պահել ընդամենը մի քանի կմ առաջ եկած մի քանի հարյուր ադրբեջանցիներին դուրս շպրտելու: Այսինքն մենք չենք կարողանում ադրբեջանցիներին դուրս շպրտել մեր տարածքից, բայց եթե նրնք հարձակվեն, կարողանալո՞ւ ենք: Լրիվ են ձեզ էշի տեղ դրել: Դրել են, անցել է, շարունակում են դնել: Ուզում են տեսնել, թե որտեղ է լցվելու ձեր համբերության բաժակը, որ հելնեք, մի հատ սիլլա տաք ու ամբողջ ոհմակախմբին շպրտեք իրենց աթոռներից»,-ասաց Աշոտյանը, տեղեկացնում է News.am: