2022-03-02 16:09
Լրատվական գործակալություններ
Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել. Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևում, ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել»,- Լավրովի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է News.am-ը։