2022-04-23 13:18
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ղեկավարությունը նույնպես ընդունում է խաղաղապահների դերը․ ՌԴ դեսպան
Խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու եւ իրավիճակի էսկալացիան կանխելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նրա խոսքով՝ բոլորը, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարությունը, ընդունում են, որ խաղաղապահներն առանցքային դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում։
«Դրանում ոչ ոք չի կասկածում։ Սա է թելադրում նաեւ ողջախոհությունը»,-նշեց դեսպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախում խաղաղապահների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։
News.am