Հովհաննես ԽՈՒԴՈՅԱՆ․ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ «ԷԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ» ՊԱՐԶԵԼԸ

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կաշկանդվածություն չունեն վարչապետին կալանավորելու հարցում:

Ճիշտ են ասում:

Կաշկանդվածություն ունենում են այն դեպքում, երբ կա ցանկություն գործելու, սակայն ինչ֊որ բան խանգարում է: Իսկ դատախազությունում այդ ցանկությունը չկա ու չի եղել:

Բարեխիղճ երևալու նկատառումներով հայտարարում են, որ անհրաժեշտ ընթացակարգեր կան, որոնցով առաջնորդվում են: Բայց երբ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ պետական դավաճանության մասին մասին հաղորդում էր ներկայացվել , դատախազությունը մոռացել էր անհրաժեշտ ընթացակարգերի մասին ու բոլոր հնարավոր եղանակներով խուսափում էր գործ հարուցել, և միայն ամիսներ անց դատարանի որոշման արդյունքում քրեական գործ հարուցվեց:

Նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան: Նոր հասկացան, որ պետք է նրանցից միջնորդություններ ստանան ու քննարկման առարկա դարձնեն:

Իսկ հիմա «անհրաժեշտ ընթացակարգերով» ստացված միջնորդության ճակատագիրը շատ հստակ է: Նիկոլին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն: Բայց ոչ էլ բավարարվելու են, որովհետև ․․․ դե էլ ինչ որովհետև, արդեն պարզ է մոտեցումը:

Մինչդեռ տասնապատիկ ավելի քիչ փաստերի դեպքում են մարդկանց ձերբակալել ու կալանքի տարել:

Միջնորդության լուծումը հետաձգվելու է մինչև «էական հանգամանքների» պարզելը, մինչև աշխարհը քանդվի, նորից կառուցվի»:

Aysor.am