«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 


Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, ավտոերթեր և իրազեկման ակցիաներ անցկացվում։

Ֆրանսիայի հրապարակում մայիսի 14–ին ասուլիս էր հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը:

Այսօր վաղ առավոտից շարժման անդամները իրականացրել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով Երևանի բազմաթիվ փողոցներ։ Բերման է ենթարկվել աննախադեպ թվով ցուցարար՝ 417 քաղաքացի։ Բերման էր ենթարկվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին Իգոր Խաչատուրովը։

News.am