Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն են տարածել Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։

Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։

News.am