Ուկրաինայի զինվորականները «Տոչկա–Ու» են տեղադրել Սևերսկի հացահատիկի պահեստում

Ուկրաինայի ուժայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և «Տոչկա–Ու» հրթիռային համալիր են տեղակայել ԴԺՀ–ի Սևերս քաղաքի հացահատիկի պահեստի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Միևնույն ժամանակ ազգայնականները սիստեմատիկորեն գնդակոծում են ԴԺՀ–ի բնակավայրերը, սադրելով ՌԴ ԶՈւ–ին պատասխան կրակ բացելու, որպեսզի ավելի վաղ մշակված սցենարի համաձայն մեղադրեն ՌԴ զինծառայողներին իբր քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ», – հայտնել է նա։

ՌԴ գեներալը հավելել է, որ Ուկրաինայի զինյալները շարունակում են տարբեր բնակավայրերում ծանր սպառազինություն տեղակայել բնակելի տներում և ուսումնական հաստատություններում։

Ինչպես հայտնել է Միզինցևը, ՌԴ զինվորականներն ու փրկարարներն ականազերծման աշխատանքների ընթացքում ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում ստուգել են մոտ 2.2 հազար հա տարածք։ Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում ստուգվել է ավելի քան 194 հա։

«Հայտնաբերվել և վնասազերծվել է 10959 պայթյունավտանգ առարկա, այդ թվում`մեկ օրվա ընթացքում 248 հատ», – հավելել է Միզինցևը։

Գեներալը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն Ուկրաինա արդեն իսկ ավելի քան 23.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է հասցրել։

«Սկսած 2022 թվականի մարտի 2-ից ՌԴ–ն Ուկրաինա է տեղափոխել 23 346,9 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղորայք և բժշկական նշանակության իրեր, իրականացվել 1 061 մարդասիրական ակցիա է», – ասել է Միզինցևը։

Մասնավորապես, ինչպես նշել է նա, 7 ակցիա իրականացվել է անցած մեկ օրվա ընթացքում Դոնեցկում և Լուգանսկում, Խարկովի և Խերսոնի մարզերում, որոնց ժամանակ խաղաղ բնակչությանը փոխանցվել է 415,6 տոննա մարդասիրական օգնություն։

Sputnik Արմենիա