Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները

Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները՝ մատնանշելով Ուկրաինայի պատերազմը, պարենի համատարած դեֆիցիտի հեռանկարը և «ստագֆլյացիայի» հնարավոր վերադարձի մտավախությունները։

Համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 2,9 տոկոսով։ Սա ավելի քիչ է, քան 2021 թվականի 5,7 տոկոս համաշխարհային աճը և 2022 թվականի հունվարին կանխատեսված 4,1 տոկոսը։ «Շատ երկրների համար դժվար կլինի խուսափել ռեցեսիայից»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը:

Միայն Միացյալ Նահանգների համար Համաշխարհային բանկը վատացրել է իր աճի կանխատեսումն այս տարի մինչև 2,5 տոկոս՝ 2021 թվականի 5,7 տոկոսից և հունվարին կանխատեսված 3,7 տոկոսից: Եվրոպական 19 երկրների համար, որոնք օգտագործում են եվրոն, ՀԲ-ն այս տարի նվազեցրել է իր աճի կանխատեսումը մինչև 2,5 տոկոս՝ նախորդ տարվա 5,4 տոկոսից և հունվարին սպասվող 4,2 տոկոսից:

Չինաստանում, որն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, աճը կդանդաղի մինչև 4,3 տոկոս՝ նախորդ տարվա 8,1 տոկոսից։

News.am