ԵՄ անդամ երկրները պետք է սկսեն նախապատրաստվել COVID-19 համավարակի նոր ալիքի աշնանը և ձմռանը

ԵՄ անդամ երկրները պետք է սկսեն նախապատրաստվել COVID-19 համավարակի նոր ալիքի աշնանը և ձմռանը, ասել է Առողջապահության և սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը՝ նշելով բռնկումների «անհանգստացնող աճը», հաղորդում է Reuters-ը։

«Ցավոք, համավարակը տագնապալի աճ է ցույց տվել մի քանի երկրներում»,- ասել է նա:

«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք պատրաստվել ենք աշնանն ու ձմռանը՝ քաջ գիտակցելով, որ համավարակի հաջորդ ալիքը չի կարող և չպետք է ավելի ծանրաբեռնի մեր տնտեսությունը կամ մեր հասարակությունը, հատկապես այն ժամանակ, երբ նրա վրա ազդում է Ուկրաինայի պատերազմը և գնաճը»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին խնդրել է արագացնել պատվաստումը 60 տարեկանից բարձր մարդկանց և խոցելի խմբերի համար: «Այս ամիսները պետք է լինեն նախապատրաստական ամիսներ… Որ մեր առողջապահական համակարգերը պատրաստ լինեն հնարավոր նոր ալիքների, որոնք, օրինակ, կարող են զուգակցվել սեզոնային գրիպի հետ»,- ասել է նա:

News.am