TEXT`NPAYME ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ 2022»-ԻՆ (EWC)

«Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն 2 ստարտափ` որոնցից մեկը՝ Buissup Global Forum 2021-ի հաղթող Text`nPayme ծրագիրն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 110 ստարտափ, որոնցից հաղթող են ճանաչվել 2-ը, այդ թվում՝ Text`nPayme-ն:

 TEXT`NPAYME ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ 2022»-ԻՆ (EWC)Text`nPayme-ն ստեղծել է ստեղնաշար, որը հնարավորություն է տալիս տեքստային և ձայնային հրահանգներ ճանաչելով կատարել բանկային փոխանցումներ՝ ցանկացած մեսենջերից:

Փոխանցում անելը հեշտ է՝ պետք է ուղղակի գրել «ուղարկել» բառը, ընտրել՝ ում, հաստատել նույնականացմամբ, և պատրաստ է՝ գումարը փոխանցված է: Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հավելվածը մեսենջերներից որևէ մեկի հետ ինտեգրման կարիք չունի: Ամեն ինչ հեշտ է, ինչպես և փոխանցումը՝ պետք է ուղղակի ներբեռնել ստեղնաշարը:

Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը՝ դարձնելով ծրագիրն ավելի պարզ և ըմբռնելի, ստեղնաշարն ադապտացվել է IOS հարթակի համար, ինչպես նաև ավելացվել է Chrome դիտարկիչում որպես ընդլայնում, որը մարդկանց թույլ է տալիս օգտագործել այն նաև համակարգչով։ Հավելվածն օգտատերերի համար հասանելի կլինի մինչև տարվա վերջ։ Նախագրանցվելու և ծրագրի մեկնարկի մասին առաջինը տեղեկանալու համար։

Հիշեցնենք, որ Buissup Global Forum-ը Հայ գործարարների ասոցիացիայի երիտասարդական գործարարությունը խթանող նախագիծն է։ Ծրագիրն 7-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց է, որի արդյունքում լավագույն ստարտափերը ստանում են ներդրումներ։ Այս տարի Buissup Global Forum-ը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում։