Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պատերազմի 3-րդ և 4-րդ օրվա մասին

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։ 3-րդ օրը, Փաշինյանի անմիջական հրամանով, դադարեցվեց կենդանի ուժի համալրումն առաջնագծում։ Մարտական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս հրավիրեց և այդ որոշումն անվանեց հանցավոր։

Դա տեղի ունեցավ ՌԴ նախագահի սկանդալային հայտարարությունից 2 օր անց. նոյեմբերի 17-ին Պուտինը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով կարելի էր պահպանել Շուշին։ Հայտարությանը կանդրադառնանք ավելի ուշ, իսկ մինչ այդ հղում կատարենք Հակոբյանի այն պնդմանը, որ ագրեսիայի 3-րդ օրը առաջնագծի համալրման դադարեցումը մեծապես նախորոշել է պատերազմի ելքը

Решения первых дней во многом предопределили исход 44-дневной агрессии азербайджано-турецкого тандема против Республики Арцах

Մարտական գործողությունների 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել մարդկային և տարածքային մեծ կորուստներից խուսափելու նպատակով մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին զեկույցով: Անվտանգության խորհրդի անդամները լսել են նրան, բայց պատերազմը շարունակվել է, ինչից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն այդ առնչությամբ այլ ծրագրեր և այլ պայմանավորվածություններ ուներ

44-օրյա պատերազմի ավարտից հետո Գլխավոր շտաբի պետի այդ զեկույցի մասին հաճախ էին խոսում, մինչդեռ իշխանությունը լռում էր։ 2021թ.փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 40 գեներալների, այդ թվում՝ Գասպարյանի ստորագրությամբ հայտարարությունից հետո Անվտանգության խորհրդի անդամները, ռեժիմի պարագլխի հրամանով, հանկարծ հիշեցին այդ նիստի մասին և սկսեցին պնդել, թե իբր Գասպարյանը չի առաջարկել ավարտել մարտական գործողությունները։

Այն ժամանակահատվածում, երբ իշխանությունը լռում էր, Դավիթ Տոնոյանը, որը ղեկավարել է ՊՆ-ն պատերազմի բոլոր 44 օրերին, հասցրեց հաստատել, որ Գլխավոր շտաբի պետը նման բան ասել է, ընդ որում իր հետ համաձայնեցրել է այդ առաջարկը ԱԽ հիշյալ նիստից առաջ։ Արդեն կալանքի տակ գտնվելով՝ Տոնոյանը կրկին հաստատեց զեկույցի փաստը։ 40 գեներալների հայտարարությունից հետո 2021թ. փետրվարին ԱԽ-ն հրապարակեց այդ նիստի տեսագրությունն ու սղագրությունը։ Տեսանյութում Գասպարյանի զեկույցը, բնականաբար, բացակայում էր։ Ընդդիմությունը միանգամից մատնանշեց, որ տեսագրությունը մոնտաժվել է։

Փաշինյանը ստեց այն մասին,թե Շուշին բանակցությունների թեմա է եղել

2020թ.հոկտեմբերի 19-ին Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց: Նույն օրը տեղի ունեցավ ագրեսիայի ընթացքում նրա երկրորդ հանդիպումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հարցը կրակի դադարեցումն էր։ Ավելի ուշ հանդիպման մասնակիցները հայտարարեցին, որ Փաշինյանը թաքցրել է կրակի դադարեցման վերաբերյալ Պուտինի առաջարկը՝ Շուշիի պահպանումով հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Երկու հանդիպումներին (հոկտեմբերի 12-ին և 19-ին) ներկա գտնված ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին մեղադրեց Փաշինյանին ՀՀԿ-ի բանակցային ժառանգությունից հրաժարվելու մեջ, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։

Հոկտեմբերի 19-ին կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ստել է, թե պիտի հանձնի 5+2 շրջանները, բայց արդյունքում հանձնեց նաև Շուշին ու Հադրութը։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Փաշինյանը ստեց, թե հանձնել է 7 շրջանները + Շուշին ու Հադրութը, որպեսզի փրկի Ստեփանակերտն ու 25 հազար հայ զինվորների կյանքը, ընդ որում 25 հազար թիվը հետո վերածվեց 30 հազարի և շարունակեց ավելանալ

Փաշինյանը հրաժարվեց Պուտինի առաջարկած կարգավորման տարբերակից, որը համաձայնեցվել էր Ալիևի հետ ՌԴ նախագահի բանակցություններով։ Հրաժարվեց, որովհետև այլ պայմանավորվածություններ ուներ Ալիևի հետ։ Ձևականորեն հրաժարումը հիմնավորեց փախստականների վերադարձի վերաբերյալ Ալիևի պայմանով։ Շուշին պահպանելու Պուտինի առաջարկից Փաշինյանը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, թե դեմ է այդ վերադարձին։ Կարելի է կարծել, թե հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաք էին վերադառնալու ադրբեջանցիները...

2020թ. նոյեմբերի 16-ին Փաշինյանը հայտարարեց (կրկին ստեց). «Կարելի էր խուսափել պատերազմից, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններն ու Շուշին»:

2021թ. հոկտեմբերի 4-ին Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հնչեցրեց հետևյալ սուտը, մեջբերեմ բառացի. «Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան և բնակվեն Ղարաբաղում։ Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ»։ Այս հայտարարությունից անմիջապես հետո ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես եկավ հերքմամբ՝ մատնանշելով, որ խաղաղ կարգավորման որևէ փուլում Շուշիի հարցը չի քննարկվել։

12-րդ օրը Փաշինյանն արդեն փնտրում էր, թե ում վրա է բարդելու պարտության մեղքը…

Հիշեցնեմ, որ Պուտինը զարմանք հայտնեց Շուշին պահպանելուց հրաժարման առնչությամբ, թեև ՌԴ առաջնորդին ամենայն հավանականությամբ հայտնի էր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պայմանավորված բնույթի մասին…

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի առնչությամբ մենք հարկ ենք համարում հիշեցնել, որ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակցությունների ընթացքում քննարկվել է Շուշիի հարցը, անպատկառ սուտ է։ Անթիվ ապացույցներ կան, որ Շուշիի հանձնման տարբերակը երբեք չի քննարկվել, նման օրակարգ չի եղել։

Решения первых дней во многом предопределили исход 44-дневной агрессии азербайджано-турецкого тандема против Республики Арцах

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ առիթով հայտարարեց. «Մենք բանակցել ենք՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ հայկական կողմը պետք է ինչ-որ բան ստանա, այլ ոչ թե տա»: Շուշիի ճակատագիրը և պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետի զեկույցի փաստի հերքումը ամենահավաստի վկայությունն են, որ Փաշինյանն ու իր շրջապատը ամեն կերպ ձգտում են թաքցնել 44-օրյա պատերազմի պայմանավորված բնույթը, թեև ոչ այնքան վաղուց կապիտուլյանտը խոստովանեց, որ կարող էր խուսափել հազարավոր մարդկանց մահից՝ ավարտելով մարտական գործողությունները տարածքային նույն զիջումներով։

2020թ. դեկտեմբերի 18-ին Կովսականից և Սանասարից դուրս բերվեցին հայկական ստորաբաժանումները, իսկ 2021թ. նոյեմբերին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Սահմանազատումն ու սահմանագծումն արված է Գորիսից մինչև Իրանի սահման, այդ արձանագրությունը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիս-Կապան, Կապան- Շվանիձոր սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզանից»։

Փաստաթուղթը, որին հղում կատարեց նախկին վարչապետը, կոչվում է «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին»: Դա հրապարակվել է միայն 2021-ին։ Խոսակցությունն ավարտենք 44-օրյա պատերազմի 12-րդ օրվա վկայակոչումով. այդ օրը Փաշինյանն առաջին անգամ խոսեց դավաճանների և դասալիքների մասին։ 12-րդ օրը «գերագույն գլխավոր հրամանատարն» արդեն փնտրում էր, թե ում վրա է բարդելու պարտության մեղքը…