Փաշինյան․ ԵԱՏՄ-ում երկխոսությունը կարևոր է համաշխարհային տնտեսական ներկա պայմաններում
Համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա խառնաշփոթի պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում երկխոսությունը հատկապես կարևոր է։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի բացման ժամանակ։
Վարչապետը շեշտել է, որ համաշխարհային տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, շատ առևտրատնտեսական կապեր, որոնք նոր են սկսել վերականգնվել համավարակից հետո, նոր ցնցումների են ենթարկվում։
«Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը կարևորել է Եվրասիական միության գործադիր մարմինների ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Sputnik Արմենիա