Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովը բացվել է տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

«Ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջոցառումների կազմակերպման ընթացքը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանն առնչված հարցեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող ժողովին, որպես ատենապետ, մասնակցում է նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարք պմենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Sputnik Արմենիա