Պետդեպ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել հանդիպումները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են արագացնել բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Արտաքին գործերի նախարարները համաձայնել են արագացնել բանակցությունները»,- ասել է Փրայսը` նկատի ունենալով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունները: «Երեկ դրական օր էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպեցին, բացահայտեցին տարաձայնությունների բազմաթիվ ոլորտներ, օրվա վերջում կարողացան պայմանավորվել համատեղ հայտարարության շուրջ։ Սա նշանակում է, որ երկրները կարող են պայմանավորվել ոչ միայն համատեղ հայտարարության հարցում, այլ նաև՝ ըստ էության։ Նախարարները կարողացան պայմանավորվել նաև առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպումների, ուղիղ երկխոսության և դիվանագիտության մասին»։

News.am