Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՊԿ-ԻՑ ՈՒԶՈՒՄ Է «ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ ՈՉԻՆՉ»

Հայաստանին ՀԱՊԿ աջակցության մասին հռչակագրի նախագծի ստարգրմանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ։ Nakanune.RU-ին նման կարծիքն է հայտնել Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը:

«ՀԱՊԿ-ը գերադասեց գործել կուլիսներում, ոչ թե բացահայտ, երբ խոսքը գնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոտ մարտերի, այնուհետև՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին։ Ինձ թվում է, որ հայկական կողմը նպատակ ուներ փոխել բանակցային ձևաչափը, որպեսզի հրապարակավ կամ իր կողմնակիցների միջոցով, հատկապես՝ սոցիալական ցանցերով, մեղադրի ՀԱՊԿ-ին անարդյունավետության մեջ և նվազագույնը հայ հասարակության մեջ բարձրաձայնի դաշնակիցներ փոխելու անհրաժեշտության մասին։

Ինչպես հասկացա, փաստաթուղթն ընդունելու հնարավորություն կար, չնայած նրան, որ Ադրբեջանն ունի լոբբիստներ ՀԱՊԿ-ում, այդ դերը սովորաբար կատարում է Բելառուսի նախագահը։ Կասկածից վեր է, որ, ինչպես նման դեպքերում ասում է նախագահ Ալիևը, Ադրբեջանն ունի նաև ՀԱՊԿ-ում գործընկերներ, ինչպիսին է Ղազախստանը, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի հարցում Ադրբեջանի հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելու ցանկություն չունենալու մասին իր կարծիքն արտահայտելու համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի պատվիրակության դիրքորոշումն ամբողջությամբ այն է, որ մենք, իհարկե, պետք է ճանաչենք իրականությունը և անհրաժեշտության դեպքում աջակցենք մեր դաշնակից Հայաստանին։ Բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Հյուսիսային ռազմական օկրուգում տիրող իրավիճակի հետ կապված, Ռուսաստանը չէր ցանկանա նման «երկրորդ ճակատ» Կովկասում, չէր ցանկանա հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսումը։ Ռուսաստանը դեմ է բռնությանը և տարածաշրջանում հին խնդիրների լուծման ռազմական մեթոդներին։

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն այս հարցում կողմ է խաղաղության պայմանագրին, կարծես թե բոլորը նույնպես կողմ են խաղաղության պայմանագրին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը հիանալի իմանալով ՀԱՊԿ-ի ներքին իրավիճակը և հասկանալով Ռուսաստանի ծանր վիճակը, Սողոմոնի որոշումը ՀԱՊԿ շրջանակներում գտնելու փորձը տանում է դեպի փակուղի՝ ի վերջո պահանջելով «ամեն ինչ, կամ ոչինչ»։

Ի՞նչ է փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը: Սա «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշում է, որն աշխատում է այն տեսակետի օգտին, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունը չէ, որի հետ Հայաստանը կապում է իր ապագան ռազմաքաղաքական դաշտում։ Փաշինյանի այս դիրքորոշումը ջուր է լցնում նրանց ջրաղացին, ովքեր կցանկանան ի վերջո հեռանալ ՀԱՊԿ-ից ու ստեղծված դաշինքից։ Դժվար չէ պատկերացնելը, որ այն ապագայում բարձրացնում է ընդհանրապես Ռուսաստանի հետ դաշինքի խնդիր։ Արտաքնապես դա այդպես չէ, բայց իրականում դա հանգեցնում է հենց սրան։

Փաշինյանի նման հայտարարությունը սնունում է Հայաստանում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին քննադատողներին, որոնց Հայաստանի իշխանությունները ակտիվորեն աջակցում են։ Հայկական սոցիալական ցանցերում քարոզվում է այն միտքը, որ պետք է հրաժարվել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, պետք է նոր դաշնակիցներ փնտրել։ Եվ այս «դաշնակիցները» չգիտես ինչպես, մեկից հայտնվում են: Նենսի Փելոսին արդեն սեպտեմբերին այցելել է Հայաստան, Հայաստանի Ազգային ժողովի մակարդակով ակտիվորեն զարգանում են շփումները ամերիկացի կոնգրեսականների հետ, և կարելի է ասել, որ այժմ Փաշինյանը իր դիրքորոշմամբ փաստացի նպաստում է այս միտման զարգացմանը։

Ես կողմ եմ, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ լինի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Իրերը պետք է իրերց անունով կոչենք: Ադրբեջանական զորքերի՝ թեկուզ 8 կիլոմետրով Հայաստանի տարածք առաջխաղացումը խախտում է, և ՀԱՊԿ-ն այդ մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվեր շատ ավելի վաղ։ Ցանկանալով հանդարտեցնել կրքերը և դիմելով ծայրահեղ միջոցների, ՀԱՊԿ-ն, ինձ թվում է, ընկավ ոչ միայն Ադրբեջանի, այլև հայկական կողմի ձևավորած որոշակի ծուղակը: Վերջինիս նպատակն է փոխել դաշնակիցներին։ Վլադիմիր Պուտինի այցը Երևան և Հայաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի անցկացումը նպատակ ուներ վերականգնել վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, սակայն հենց Փաշինյանի գործողությունները, նրա հրապարակային մերժումը դժվարացրեցին այս խնդիրը և այսօր դաշինքի քննադատներին թույլ տվեցին զարգացնել իրենց. գործունեություն։

Panorama.am