Արամ Սարգսյան․ Եկեք դեսպաններին Լաչինով տանենք Արցախ, որ տեսնեն` ճանապարհը բաց է, թե փակ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Լաչինի ճանապարհով Արցախ տանել, որպեսզի տեսնեն` ճանապարհը բա՞ց, թե՞ փակ է։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ։

«Հաշվի առնելով այն, որ ինչ հավաքվել է Գորիսում որպես հումանիտար օգնություն՝ մնացել է այնտեղ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հաագայի դատարանում Ադրբեջանի կողմից վարձված փորձագետներն ասում էին` ճանապարհը բաց է, ապա առաջարկում եմ ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանին, ԵՄ դեսպան Անդրեա Վիտորինիին և մյուսներին ավտոշարասյունով ուղեկցել դեպի Արցախ։ Հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով»,–ասաց Սարգսյանը։

Sputnik Արմենիա