Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք

Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք։ Հայ-խորվաթական գործարար համաժողովում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Համաժողովը կազմակերպվել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։

«ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները», - նշել է Քերոբյանը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին, որոնց թվում հատկապես կարևորվել է տնտեսության արդիականացման ծրագիրը։

Sputnik Արմենիա