ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքներն, ինչպես նաև այդ համատեքստում բիզնեսի դերն ու հնարավորությունները քննարկվեցին այսօր Երևանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) և ՎԶԵԲ-ի (EBRD) Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (այսուհետ՝ GEFF-ը Հայաստանում) համատեղ ջանքերով:

Համաժողովի նպատակն էր հայկական բիզնեսին ներկայացնել վերականգնվող և արևային էներգիայի օգտագործման առավելություններն, ընկերությունների էներգաարդյունավետության բարելավման հնարավորությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման շրջանակում նրանց առաջարկվող ֆինանսավորման լուծումները:

«Էներգաարդյունավետ բիզնես լուծումները ծախսերը կրճատելու և, միևնույն ժամանակ, կլիմայական փոփոխությունների ռիսկերը նվազեցնելու նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար: Հետևաբար, կարևոր է ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բիզնեսի գործունեության համար ՖՎ կայանների ներուժն առավելագույն օգտագործելուն»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի՝ Ֆինանսական կառույցների հետ փոխհարաբերությունների կառավարիչ Միխայիլ Գևորգյանը: 

Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները մասնակից կազմակերպություններին տրամադրեցին գործնական ուղեցույց ՖՎ կայանի շահագործման ժամկետների, դրա կայուն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանի խոսքով` ակնհայտ է, որ գործարարները սկսել են գնահատել վերականգնվող էներգետիկայի կենսական նշանակությունը CO2 արտանետումները նվազեցնելու և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը սահմանափակելու հարցում: Նա մասնավորապես նշել է.

«Հատկանշական է, որ նման միջոցառումները հետաքրքրություն են առաջացնում և նպաստում են գործարար միջավայրի ձևավորմանը, որտեղ նախապատվություն է տրվում բիզնես վարելու առավել կայուն եղանակների անցմանը:

HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող պարտավորություններ է ստանձնել։ Հայաստանում ևս HSBC-ն պարտավորվել է աջակցել իր հաճախորդներին անցում կատարել դեպի ցածր ածխածնային և կենսունակ տնտեսության: Այդ նպատակով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի կիրառմանը և մեր հաճախորդների էներգաարդյունավետության բարձրացմանը»:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги: