Միրզոյան․ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար

Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու, նշելու շատ ինտենսիվ, որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ մշակութային, հումանիտարից մինչև Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի միջև համագործակցությունը», - ասել է Միրզոյանը։

Aysor.am