ԻՋԵՎԱՆՑԻ ՀՈՒԴԱՆ

Ինչո՞ւ Փաշինյանը ստեց երկրորդ լրտեսի գտնվելու վայրի մասին

Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելուց հետո Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե սահմանին տեղի ունեցող իրադարձությունների թեժ պահին իր հրաժարականը պահանջելը 5-րդ շարասյան մեթոդներն են: Կապիտուլյանտը հայտնեց նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ զինվորականների պահվածքն իրեն համապատասխան եզրակացությունների է հանգեցնում: «Բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, հանձնարարել է իր ենթակային, ասել է՝ գնա էնպես արա, թող բոլորը թողնեն էդ դիրքերը, գնան»,-ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելու փաստից։

5-րդ շարասյան թեմայով ելույթը նա ամփոփեց հետևյալ խոսքերով. «Մենք ևս ընդդիմադիր ենք եղել, բայց արտաքին ուժերի հրամանով չենք գործել», իբր՝ «ո՞վ կարող էր նահանջի հրաման տալ, եթե ես նման հրաման չեմ տվել»: Ակնհայտ է, որ բարձրաստիճան զինվորական ասելով՝ Փաշինյանը նկատի ուներ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին (հրամանատար Միշային), որի գործն արդեն ուղարկվել է դատարան: Ապրիլի 12-ի ելույթը ԶԼՄ-ները գնահատեցին որպես անմիջական հրահանգ դատավորին…Վստահ եմ, որ բաց դատավարությունը ցույց կտար շինծու մեղադրանքի սքողված պատճառները, բայց դժվար թե իշխանությունը համարձակվի դատը դռնբաց անցկացնել։

Ո՞ւր են Փաշինյանի հնչեցրած մեղադրանքի ապացույցները, թե իբր՝ բարձրաստիճան զինվորականն առաջնորդվել է այլ տեղից ստացած հրամաններով։ Այդ ի՞նչ տեղ նա նկատի ուներ: Թող բացահայտ ասի, հակառակ դեպքում նրա մեղադրանքների հավաստիությունը նույնն է, ինչ «Էրատո» ջոկատի հրամանատարուհու հայտարարությունը 11 հազար հայ դասալիքների մասին։ Դասալքությունը քրեորեն պատժելի է. ո՞ւր են 11 հազար քրեական գործերը։ Դրանք չկան, հետևաբար՝ ամուսնու և կնոջ հայտարարությունները համատարած ապատեղեկատվություն են։ Ճիշտ ժամանակն է հարցնել. ինչո՞ւ Աննա Հակոբյանը կրկնեց Ալիևի սուտը, որը կոչված է վարկաբեկելու հայկական բանակը։

Ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորքերին «գերագույն գլխավոր հրամանատարի» տված բազմաթիվ հրամաններ ձայնագրվել են համապատասխան սարքերով։ Զինվորականները գիտեին, որ գալու է հանցավոր հրամանների կատարման համար պատասխանատվության ենթարկվելու ժամանակը, ուստի ապահովագրում էին իրենց համապատասխան ձայնագրություններով։ Այդ ժամանակը կգա ռեժիմի տապալումից հետո։ Իսկ մինչ այդ՝ 5-րդ շարասյան մասին։ Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեցին, թե Ադրբեջանի և Թուրքիայի գործակալնե՞ր են արդյոք իշխանության բարձունքում գտնվող մարդիկ, հաջորդեց պատասխանը. «Չգիտեմ, բայց գործակալները կգործեին ճիշտ այնպես, ինչպես իրենք են գործում»:

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտը Բնունիս համայնքի բնակիչներին պատմել է, թե իր հետ եղել է միայն մեկ ծառայակից, որը սահմանն անցնելուց անմիջապես հետո մտափոխվել է և հետ վերադարձել: Դիվերսանտի մոտ 2 դանակ գտան, նրան հանձնեցին ԱԱԾ-ին, իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը։

Հետախույզի այն վարկածը, թե սահմանն անցնել իրեն ստիպել են ծառայակիցների հետ վատ հարաբերությունները, և թե իր հետ միայն մեկ մարդ է եղել, այն էլ հետ է վերադարձել, խորհրդարանի ամբիոնից հուզառատ վերապատմեց ռեժիմի պարագլուխը։ Ասացեք, պարոնայք, ձեզ հայտնի՞ է այդպիսի մեկ այլ վարչապետի անուն, որը երկրի գլխավոր ամբիոնից վերապատմի թշնամու ուղարկած լրտեսի լեգենդը, որից հետևում է, թե անհանգստանալու առիթ չկա։ Նման վերապատմում իրեն կարող է թույլ տալ միայն Ալիևի 5-րդ շարասյան պարագլուխը։

Հենց այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները զգուշացնում էին, որ Բնունիսում ու Աշոտավանում դիվերսանտները կարող էին 2-ից կամ 3-ից ավելի լինել, ռեժիմի պարագլուխը կոչ էր անում ժողովրդին հավատալ, թե երկրորդ լրտեսը կես ճանապարհից վերադարձել է Նախիջևան։ Հենց այդպես կվարվեր 5-րդ շարասյան պարագլուխը, ինչպիսին, Արցախի հերոս գեներալ Մովսես Հակոբյանի խոսքերով, Փաշինյանն է։

Երկրորդ հետախույզին 3-օրյա որոնումներից հետո հայտնաբերեցին և վնասազերծեցին տեղի բնակիչները Կապանի մերձակայքում։ Մինչ այդ նա հասցրել էր տեսանյութ տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված 56-ամյա հսկիչի հեռախոսով։ Այլ կերպ ասած, մինչ Փաշինյանը վերապատմում էր մի լրտեսի լեգենդը, նրա հանցակիցը Հայաստանի տարածքում պատրաստվում էր սպանության, իսկ գուցե՝ սպանությունների։ Ինչո՞ւ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից ստեց երկրորդ հետախույզի գտնվելու վայրի մասին։ Ինչո՞ւ էր փորձում հավատացնել մեզ, թե երկրորդ դիվերսանտը մտափոխվել է և վերադարձել Նախիջևան։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում էր բթացնել բնակչության զգոնությունը. արդյունքում ունենք սպանություն, որն ամբողջությամբ նրա խղճի վրա է։

Հայաստանում նույնիսկ դպրոցականները գիտեն, որ ադրբեջանցի զինվորները, որոնք հատում են սահմանը ծառայակիցների կողմից բռնության պատճառով, հանձնվում են առաջին իսկ հայկական պահակետում, այլ ոչ թե հասնում սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրեր: Այդպես վարվում են միայն դիվերսանտները։ Եվ էլի մի բան. միայն 5-րդ շարասյան պարագլուխը կարող էր ստուգել ասֆալտի որակը, երբ հակառակորդը սահմանի 11 հատվածներում 150-300 մետր խորացել է Հայաստանի տարածքում…

Մեծ ստի դարաշրջանը մոտենում է մայրամուտին

Երբ Տեղ համայնքի մոտ փոխհրաձգություն էր ընթանում, Երևանում Փաշինյանը պահանջում էր ուժեղացնել կառավարական ամառանոցների հսկողությունը։

7 երեխաների մոր՝ Նարինե Ասատրյանի դեմ, որը հովանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, քրեական գործ է հարուցվել, նրան պատժելու են պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վերաբերյալ հոդվածով: Կնոջից արդեն փորձում են ցուցմունք կորզել, թե իբր նրան այդ քայլին են դրդել ընդդիմության ներկայացուցիչները։ Հիշեցնեմ, Արցախում իր տունը կորցրած բազմազավակ մորը հավասարակշռությունից հանել են Փաշինյանի խոսակցությունները, թե ինչպես է իշխանությունը հոգ տանում ժողովրդի մասին՝ ասֆալտապատելով ճանապարհները…

Հայ հասարակությունը Փաշինյանի ասած ամենին գլոբալ դիմադրություն ցուցաբերելու փուլ է ապրում։ Մեծ ստի դարաշրջանը մոտենում է մայրամուտին: Արցախի և Հայաստանի բնակիչները գերազանց գիտակցում են, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի և 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը թելադրված է Բաքվից: Փաշինյանը կալանքի տակ է պահում այն գեներալներին, որոնք կարող էին առաջնորդել դիմադրությունը Արցախը և Հայաստանի տարածքի մի մասը հանձնելու իր փորձերին։

Դավաճանի բնից ելած ճտերը

«Գոլոս»-ի ուշադիր ընթերցողները մեր հրապարակումներում հաճախ են հանդիպում սորոսաթուրքական 5-րդ շարասյան մասին հիշատակմանը։

Այն փաստը, որ գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերը ֆինանսավորվել է Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարներով, մտածող հանրության մոտ կասկած չի հարուցում: Իշխանության հակասահմանադրական զավթման և պետական մեքենայի հետագա փլուզման գործում Սորոսի հետևորդների դերի մասին մեր հրապարակումներում մենք խոսում ենք ամեն օր։

Հայաստանում կա միայն մեկ 5-րդ շարասյուն։ Այն ներառում է մանուկ հասակում Գեորգի Սորոս անունը կրած մարդու գաղափարական հետևորդներին։ 14 տարեկան հասակում հունգարացի հրեաների ընտանիքից սերող այդ պատանին բռնազավթված Բուդապեշտում ֆաշիստներին էր մատնում ունևոր հրեաներին և օգնում բռնագրավել նրանց ունեցվածքը: Ընդ որում Գեորգին ներկայանում էր իբրև քրիստոնյա։ Նա մատնում էր այն մարդկանց, ովքեր մինչ այդ ամեն կերպ օգնել էին իրեն, դատապարտում էր նրանց մահվան ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում։

Երբ հասուն տարիքում նրան հարցրեցին, թե չի՞ զղջում արդյոք իր արածի համար, գունավոր հեղափոխությունների գաղափարախոս միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխանեց, որ եթե ինքը չզբաղվեր դրանով, ապա կզբաղվեին ուրիշները։ «Ես խաղացել եմ ամեն ինչի վրա՝ փող սարքելու համար, իսկ սոցիալական հետևանքներն ինձ չեն հետաքրքրում»,- հայտարարեց նա: Հինգ տարի առաջ այս օրերին Հայաստանում իշխանության եկան բուդապեշտցի Հուդայի գաղափարական հետևորդները։ Նարնջագույն այլանդակությունը գլխավորեց իջևանցի Հուդան։