Սերգեյ Գլազև. ԵԱՏՄ-ում տեղի է ունեցել առևտրի կառուցվածքի արմատական փոփոխություն
Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը՝ 2023 թվականին ԵԱՏՄ-ում ռուսական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ Պետդումայի խորհրդարանական լսումների ժամանակ։
Նա ընդգծել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2021 թվականի համեմատ աճել է 14 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ մեկ երրորդով։ "Այսինքն ՝ որքան վատ է իրավիճակը դրսում, այնքան ավելի շատ խթաններ կան ինտեգրումն ամրապնդելու և փոխադարձ առևտուրն ընդլայնելու, մրցակցային առավելությունները համատեղելու, միասնական տնտեսական տարածքն օգտագործելու համար՝ արտաքին ցնցումներին հարմարվելու համար", - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ տեղի է ունեցել առևտրի կառուցվածքի արմատական փոփոխություն, մասնավորապես, կտրուկ նվազել Է Եվրամիության դերը: Ընդ որում, ինչպես նշել է Գլազևը, դիտվում է արևելյան և հարավային գործընկերների հետ առևտրի պայթյունանման աճ։ "Չինաստանը դարձել է մեր գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ ապրանքաշրջանառության ծավալը մոտեցել է 220 մլրդ դոլարի, եռապատկվել է Հնդկաստանի հետ մասնաբաժինը, կտրուկ աճել է Իրանի և Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը", - հաղորդել է նա:
Արմինֆո