ԱԼԻԵՎՆ ԱՍԱՑ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐՏԱԲԵՐԵՑ

Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, քանի որ դա է պետություն ունենալու միակ հնարավորությունը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Հակառակ դեպքում, ասում եմ, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, և անում են»,- հայտարարեց նա։

Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում հայրենասիրության ներկայիս մոդելը կոչ է անում անընդհատ պայքարել, բայց չի խոսում այն մասին, որ ինչ-որ մի պահի պետք է պարզապես ապրել: Հենց դրանում են, նրա խոսքերով, թաքնված հիմնարար խնդիրները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առ այսօր հայտնի էր, որ հայոց պետությունը ոչնչացնել ձգտում են երկու կողմից՝ թուրքական և ադրբեջանական։ Մի՞թե Իրանն ու Վրաստանն էլ են իրենց առջև նման խնդիր դնում։ Նկատենք, որ սա այն Իրանն է, որը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական յուրաքանչյուր ահագնացման, հայկական Սյունիքի հանդեպ Ադրբեջանի յուրաքանչյուր սպառնալիքի, տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» յուրաքանչյուր հիշատակման դեպքում պաշտոնական անձանց շուրթերով դեմ է հանդես գալիս տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխությանը։

Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա, այո՛, Երևանը Թբիլիսիի նկատմամբ դժգոհություններ կարող է ունենալ։ Մասնավորապես, Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նրա դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտորեն պարունակում էր հակահայկական բնույթի տարրեր։ Բայց եթե վրացիները ցանկանային, որ հայկական պետություն չլինի, առնվազն կփակեին Հայաստանի ցամաքային կապն արտաքին աշխարհի հետ իրենց տարածքով։ Այնպես որ պնդումը, թե իբր՝ հայկական պետությանը սպառնում են չորս կողմից, առնվազն սուտ է…

Իսկ առանձնահատուկ ուշադրության են արժանի Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ չունի և չի ունենալու։ Նախևառաջ անչափ հետաքրքիր է այդ մտքի գրեթե միաժամանակյա արտահայտումը Փաշինյանի և Ալիևի կողմից։ Չորեքշաբթի օրը, մինչ Հայաստանի վարչապետը ելույթ էր ունենում հայոց խորհրդարանում, Ալիևը ճառ էր ասում Շուշիում անցկացվող խորհրդաժողովում, հայտարարելով հետևյալը. «Հայաստանում պետք է հաստատեն Բաքվի նկատմամբ տարածքային նկրտումների բացակայությունը՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Հայաստանը ստորագրել է Պրահայի հռչակագիրը 2022 թվականի հոկտեմբերին, և նույն ամսին էլ՝ Սոչիի հռչակագիրը, որտեղ իր համաձայնությունն է հայտնել 1991 թվականի Ալմա - Աթայի հռչակագրի ընդունմանը որպես հարաբերությունների կարգավորման հիմք։ Ալմա-Աթայի հռչակագրում փաստացի որպես վարչական և պաշտոնական են ուրվագծված ու ճանաչված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները։ Սա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Իսկ ես վերջերս ասացի, որ նրանք պարզապես պետք է ասեն վերջին խոսքը: Նրանք ասել են «Ա»-ն, հիմա պետք է ասեն «Բ»-ն, նրանք պետք է արտաբերեն այն, ինչ ես ասացի, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես սպասում եմ դրան։ Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա»։

Եվ ահա այս հայտարարությանը զուգահեռ հնչում է փաշինյանական խոսքը. «Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու։ Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ պետություն ունենալ»: Համաձայնեք, միմյանց հանդեպ թշնամական պետությունների առաջնորդների եզակի միաձայնություն։ Դա առավելևս պարադոքսալ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանը բռնազավթել և յուրացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Ընդ որում Ալիևը պահանջում է, որ Հայաստանը տարածքային նկրտումներ չունենա Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը ձայնակցում է։ Ամեն առիթով ու առանց առիթի Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Սևանը, Սյունիքը և նույնիսկ Երևանը պատկանում են Ադրբեջանին։ Միանգամայն կոնկրետ տարածքային նկրտումներ արտահայտելով Հայաստանի նկատմամբ՝ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից հրաժարվելու մասին։ Փաշինյանը ձայնակցում է։

Հետաքրքիր է այս պատմության մեջ ևս մեկ պահ։ Մինչև Փաշինյանի իշխանության գալն ու նրա հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», Հայաստանին անհնար էր մեղադրել տարածքային նկրտումներ ունենալու մեջ։ Ինչպես հայտնի է, անկախ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել, ինչպես հայտնի է, Արցախն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է հանրաքվեի արդյունքներով: Նախքան Փաշինյանի իշխանության գալը Ալիևն այդքան հաճախ չէր հոխորտում, թե Երևանը Ադրբեջան է։ Եվ երբեք Ալիևը չէր համարձակվի ասել. «Նրանք պետք է արտաբերեն այն, ինչ ես ասացի»։ Հիմա նա (Ալիևը) ասում է, իսկ սրանք (Փաշինյանը)՝ հլու-հնազանդ արտաբերում