Արցախում մասնակի տեղեկատվական բլոկադա է

Facebook, Instagram, WhatsApp ծրագրերը երեկվանից արեգլափակված են Արցախում։

«Երեկ օրվա երկրորդ կեսին՝ մոտավորապես ժամը 16-ից հետո չէինք կարողանում մուտք գործել ոչ Facebook, ոչ Instagram, ոչ WhatsApp։ Մի քանի ժամ տեղեկատվական բլոկադայի մեջ էինք, հետո մասնակի շրջանցելու ձևերը գտանք»,-ասաց «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը։

Այդուհանդերձ, Արցախում տեղեկատվական բլոկադան շարունակվում է, իսկ Ղարաբաղ Տելեկոմը հստակ բացատրություն չի տալիս բաժանորդներին։ «Տելեկոմն ասում է տեխնիկական խնդիր է։ Թռուցիկ ինչ-որ պատասխան են տալիս, բայց հստակ բան չեն ասում»,-նշեց Աբրահամյանը։

«Փաստինֆո»