Ադրբեջանը կրակ է բացել Մաճկալաշեն գյուղում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և  60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

«Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

News.am