Արցախի ԱԺ. Կոչ ենք անում ռուս խաղաղապահ առաքելությանն օժտել միջազգային մանդատով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը ՀՀ-ին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար` դիմելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։ Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը։
Նա հայտարարեց, որ անհրաժեշտ է պատշաճ քայլեր կատարել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պետք է ընդունել իմպերատիվ բանաձև, որով Արցախում խաղաղություն կպարտադրվի։
«Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին՝ պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ։ Ուստի ակնկալում ենք, որ այդ կառույցները կստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»,- ասաց նա։
«Փաստինֆո»