Ջերմուկում զորավարժություն անցկացրեք Ռուսաստանի և Իրանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով ՀՀ իշխանություններից՝ ՀՀ սահմանին զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի և Իրանի հետ:

 

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ զորավարժությունները պետք է անցկացնեն Ջերմուկում.

«Ունենք տեղեկություններ, որ մոտակա ժամանակներում ադրբեջանաթուրքական տանդեմը պատրաստվում է հերթական ագրեսիային Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. հիմնական ուղղություններն են Գեղարքունիքը և Վայոց Ձորը, մասնավորապես Ջերմուկը: Մենք առաջարկ ունենք, որ իշխանություններն այս հարցը դարձնեն օրակարգային: Մենք առաջարկում ենք մեր իշխանություններին՝ նախաձեռնել անհապաղ Ջերմուկի մոտակայքում հայ-ռուսական-պարսկական զորախմբերով զորավարժություններ»:

Ակցիայի մասնակիցները իրենց առաջարկության վերաբերյալ նամակներ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Նրանք ակցիաներ են իրականացնելու նաև ՌԴ-ի և Իրանի դեսպանատների մոտ, և իրենց նամակները կփոխանցեն դեսպանատանը:

News.am