Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարին մեղադրել է զրպարտության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին զրպարտության մեջ։

«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ և պարունակում են ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի տարրեր»,-ԱՍԵԼ Է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ այդ գաղափարները հակասում են Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությանը, որն իբր ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կայացած շփումների ընթացքում, բայց նաև «պարունակում են ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեմ Հայաստանի զրպարտչական արշավի տարրեր»։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ «ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ տվյալ պայմանավորվածությունը, որը պետք է կատարվի ԱՄՆ միջնորդությամբ, խախտվել է Հայաստանի կողմից, իսկ շրջափակման և հումանիտար իրավիճակի մեղադրանքներն անհիմն են»։

News.am