2023-09-22 20:41
Լրատվական գործակալություններ
Եռաբլուրի միջադեպից հետո քննիչը միջնորդել է կալանավորել զոհված զինծառայողի հորը
Քննիչը միջնորդել է կալանավորել զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, որը ձերբակալվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Այս պահին զոհված զինծառայողների ծնողները հասնում են Մալաթիայի համայնքապետարանի քննչական կոմիտեի բաժին»,– ասաց նա։
Sputnik Արմենիա